Մենք «ազնվությունը» ու «բանիմացությունը» հանեցինք օրենքի նախագծից. Գևորգ Պապոյան
«Օրենքի «օրինականության» և «գաղտնիության» սկզբունքների մասում մենք առաջին ընթերցման ժամանակ նաև առաջարկել էինք «ազնվության» և «բանիմացության» սկզբունքները, բայց քանի որ, ըստ կառավարության առաջարկի, վերջիններիս մասով իրավական որոշակիության հարց կա, ինչին նաև ՍԴ-ն էր անդրադարձել, մենք «ազնվությունը» ու «բանիմացությունը» հանեցինք օրենքի նախագծից»,- այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց այն նախագահող ՔՊ պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ պարզաբանելով օրենքի նախագծի վերաբերյալ գործադիրի ներկայացրած առաջարկներից մեկի հետ իր համաձայնությունը:
Հանձնաժողովի նախագահը ներկայացրեց իր հեղինակած «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ հունվարի 17-ին գումարվող նիստերի օրակարգ ընդգրկելու հարցը:
Պապոյանը հանձնաժողովի անդամներին տեղեկացրեց, որ առաջինից երկրորդ ընթերցում կառավարությունից ստացել է ևս 3 առաջարկ, որոնք նույնպես ամբողջությամբ ընդունվել են իր կողմից:
«Նախագծով առաջարկվում է, որ Հաշվեքննիչ պալատն իր գործունեության ընթացքում բացի քաղծառայող համարվող հաշվեքննողներից գործընթացում ներգրավի նաև փորձագետներ և մասնագետներ»,- ասաց Պապոյանը և նշեց, որ գործող օրենքով վերջիններիս որոշումները հաշվեքննվող օբյեկտի ղեկավարների և մյուս սուբյեկտների կողմից ենթակա չէին պարտադիր կատարման, իսկ առաջարկվող փոփոխությամբ այդ սահմանափակումը հանվել է:
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի մատուցմամբ՝ մյուս փոփոխությունով էլ սահմանվում է, որ հաշվեքննվող կառույցի ներքին աուդիտի արդյունքները իմպերատիվ կերպով պետք է օգտագործվի Հաշվեքննիչ պալատի կողմից:
Հանձնաժողվը միաձայն ընդունեց փոփոխությունները և նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդգրկեց ԱԺ առաջիկա նիստի օրակարգ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան