Գուցե այդ գործիքակազմը պահվում է իրեն իշխանությունից վռնդելու դեպքերի համար միայն․ Էդգար Ղազարյան
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրում է․
«Հայ-ադրբեջանական սահմանին թշնամին, ում հետ Հայաստանի իշխանությունները բացում են խաղաղության դարաշրջան, ինտենսիվ մարտ է վարում` կիրառելով հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։
Հետաքրքիր է, թե ՀԱՊԿ-ում ով է այս պահին նախագահում և հանդիսանում հավաքական անվտանգության խորհրդի նախագահ։ Պատրա՞ստ է նա այսօր գիշերով աշխատել, հրավիրել շտապ խորհրդակցություններ և կայացնել շատ օպերատիվ որոշումներ։ Միգուցե այդ գործիքակազմը պահվում է իրեն իշխանությունից վռնդելու դեպքերի համար միայն»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանն այսօր ակտիվացել է ՀՀ արևելյան սահմանագծի ուղղությամբ. Տիգրան Աբրահամյան
- Ադրբեջանը կրակել է Վերին Շորժայի դիրքերի ուղղությամբ, մեկ զինծառայող վիրավորվել է. ՀՀ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան