«Ժողովուրդ». Ալավերդին նույնպես կխոշորանա. Իշխանությունները մտածում են՝ ում առաջադրեն, որ առավելագույն ձայներ հավաքեն
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ի թիվս Հայաստանի մի շարք համայնքների՝ Ալավերդին նույնպես կխոշորացվի։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ այստեղ այս տարվա աշնան են նախանշված։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Ալավերդին կխոշորանա՝ ընդգրկելով նախկին Թումանյանի տարածաշրջանի համայնքները, այդ թվում՝ Ախթալա, Շամլուղ, Թումանյան քաղաքներն ու մի քանի տասնյակի հասնող գյուղեր։ Խիստ նախնական հաշվարկներով՝ խոշորացված Ալավերդի համայնքում ընտրելու իրավունք 24 հազար քաղաքացի կունենա։
ArmLur.am-ի ունեցած տեղեկություններով՝ իշխանությունները, այս պահից սկսած, մտածում են՝ ում առաջադրեն, որպեսզի առավելագույն ձայներ կարողանա հավաքել։ Մեզ փոխանցեցին, որ հավանական թեկնածուներից մեկն Ազգային ժողովի պատգամավոր, ծնունդով ալավերդցի Արեն Մկրտչյանն է։ «Այնպես չէ, որ միայն Արենի մասով ենք մտածում, այլ թեկնածուների էլ ենք դիտարկում։ Դեռ ժամանակ կա, կհասցնենք կողնորոշվել»,- ասել է մեր զրուցակիցը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան