Ինչքան հեռանանք երկրային Դավոյանից, այնքան նրա մեծությունը տեսնելու ենք
Արևմտահայոց հարցերի ուսումնասիրման կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրացյանն «Հայելի» մամուլի ակումբում հիշել է այսօր կյանքից հեռացած բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի անցած ուղու որոշ դրվագներ.
«Ռազմիկ Դավոյանն այն հազվագյուտ մտավորականներից էր, որ ոչ թե խոսքով, այլ գործնականում արցախյան ազատամարտի առաջին իսկ օրերից կանգնած էր դիրքերում, իր որդին՝ Մհերն էլ էր գնացել ռազմաճակատ: Առաջին պատերազմի տարիներին նա նաև շատ վատ վիճակում էր հայտնվել, երբ որոշ ժամանակ Մհեր Դավոյանի ջոկատի հետ կապը կտրվել էր, նրանք շրջափակման մեջ էին ընկել: Ռազմկ Դավոյանն այդպիսի ապրումներ էլ է ունեցել, բայց երբեք չի ընկրկել և՛ արցախյան, և՛ մշախկութայնին, և՛ քաղաքական ճակատներում: Ես հիշում եմ, որ 1992-93թթ. երբ Ջավախքում խնդիր առաջացավ
Համազգային հայ կրթամշակութային ընկերության մասնաճյուղ բացել, որպեսզի մեր ջավախքցի երկրացիներին էլ հոգևոր-մշակութային աջակցություն ցուցաբերեինք, նա առաջիններից էր ում հետ մեկնեցինք Ջավախք: Այդ ուղղությամբ նա շատ ջանքեր գործադրեց և բոլոր ոլորտներում էր այդպես նպատակասլաց գործում: Սա նրա պայքարող տեսակի մասին: Առաջիկայում շատ է խոսվելու նաև նրա թողած գրական ժառանգության մասին:
Ռազմիկը, հիրավի, մեր ժամանակների ազգային մտածողությամբ օժտված տաղանդավոր բանաստեղծներից մեկն է, մեծ մտածողության տեր անձնավորություն: Նա մեր մշակույթի մեջ խոշոր, կայացած անհատականություն է, և ինչքան հեռանանք երկրային Դավոյանից, այնքան նրա մեծությունը տեսնելու ենք»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան