Ռեմբրանդտի «Գիշերային դետք» կտավի թվային պատճենը՝ 717 գիգապիկսել լուծաչափով
Ամստերդամի պետական թանգարանը (Ռեյկսմյուզե) իր կայքում հրապարակել է հոլանդացի հայտնի գեղանկարիչ Ռեմբրանդտի «Գիշերային դետք» (1642 թ.) կտավի թվային պատճենը 717 գիգապիկսել լուծաչափով , որը ստացվել է նկարի շարունակական ուսումնասիրության և վերականգնման շրջանակներում:
Artguide.com-ը գրում է, որ սա երբևէ ստեղծված արվեստի գործի ամենամեծ և մանրամասն պատկերն է:
Նկարահանումների համար օգտագործվել է Hasselblad H6D 400 MS 100 MS տեսախցիկ, որով արվել է 8439 լուսանկար։ Այնուհետև պատկերները միավորվել են մեկ պատկերի մեջ՝ օգտագործելով արհեստական ինտելեկտը: Վերջնական պատճենը 5,6 տերաբայթ է:
Կտավը հանրությանն առավել հայտնի է «Գիշերային դետք» անունով, մինչդեռ իսկական անվանումն է «Կապիտան Ֆրանս Բանինգ Կոկի և լեյտենանտ Վիլեմ վան Ռյոյտենբյուրգի նետաձիգների խմբի դետքը»։
Կտավը պատվիրել է Նիդեռլանդների՝ նետաձիգների ընկերությունը, որը ցանկանում էր զարդարել իր նոր շենքը վեց գնդերի խմբային նկարներով։ Ռեմբրանդտին նկարը պատվիրել է կապիտան Ֆրանս Բանինգ Կոկի գունդը՝ դրա դիմաց վճարելով 1.600 ֆլորին։ Չնայած այն բանին, որ կտավի մի մասը չի պահպանվել, այն թանգարանի ամենամեծ նկարներից է (363 × 437 սմ)։