Անահիտ Ավանեսյանի մոտ սեփական լիազորությունների ընկալման գերդոզավորում է. Ռոբերտ Հայրապետյան
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանին, որի համաձայն հունվարի 22-ից չպատվաստվածներն ու ՊՇՌ թեստավորման արդյունք չունեցողները չեն կարողանա մուտք գործել մի շարք վայրեր։
«Առողջապահության նախարարի հերթական խայտառակ որոշումը հրապարակվեց:
Առաջին տպավորությունն այն է, որ Անահիտ Ավանեսյանի մոտ սեփական լիազորությունների ընկալման գերդոզավորում է, որն ուղեկցվում է քաղաքացիների կամ անձանց իրավունքների կոպտագույն ոտնահարումներով:
Ըստ այդմ, ՀՀ ԱՆ նոր որոշման համաձայն` սրճարաններ, թատրոններ, մարզասրահներ, գրադարաններ, հյուրանոցներ և ժամանցի այլ վայրեր այցելելիս անձինք պետք է ներկայացնեն պատվաստման սերտիֆիկատ կամ ՊՇՌ բացասական արդյունքով 72 ժամ վաղեմության թեստ կամ հակամարմինների առկայության մասին 24 ժամ վաղեմության տեղեկանք:
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի՝ 2021 թվականի հունվարի 27-ի «Covid-19 պատվաստանյութեր. էթիկական, իրավական և գործնական նկատառումներ» վերտառությամբ թիվ 2361 (2021) բանաձևում, մասնավորապես, նշված է, որ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կառավարությունները պետք է ապահովեն, որ սեփական երկրի քաղաքացիները տեղեկացված լինեն, որ պատվաստումը պարտադիր չէ, և որևէ մեկը չի կարող ենթարկվել քաղաքական, սոցիալական կամ այլ ճնշման՝ պատվաստվելու համար, եթե նրանք չեն ցան- կանում պատվաստվել: Պետությունների կառավարությունները պետք է ապա- հովեն, որ ոչ ոք խտրականության չենթարկվի պատվաստված չլինելու համար՝ առողջական հնարավոր ռիսկերի կամ պատվաստվել չցանկանալու պատճառով (7.3.1, 7.3.2-րդ ենթակետեր):
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի՝ 2021 թվականի հունիսի 22-ի՝ «Covid-ի անցագրեր կամ վկայագրեր. հիմնարար իրավունքների պաշտպանություն եւ իրավական հետեւանքներ» վերտառությամբ թիվ 2383 (2021) բանաձևում, մասնավորապես, նշված է, որ եթե պատվաստվելուց հրաժարվելու հետեւանքներն այնքան ծանր են, ներառյալ՝ ազատություններից օգտվելու սահ- մանափակումները, որ բացառվում է ընտրության հնարավորությունը, դա կարող է համարժեք լինել պարտադիր պատվաստմանը (10-րդ կետ, նաեւ 13.3.8-րդ ենթակետ):
ՀՀ ՍԴ-ն իր ՍԴՈ – 1621 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների տրամաբանության հիմքում դրել է այն ելակետը, որ սահմանված պարտավորությունները չպիտի անուղղակի միջամտել անձի` սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքին:
Սա և ՍԴ վերոնշյալ որոշման մեջ առկա մի շարք շեշտադրումներ կանխատեսելի ուղենիշեր են ԱՆ համար, որոշումից հետո համապատասխան հրամաններ արձակելիս հաշվի առնել արտահայտված իրավական դիրքորոշումները, բայց այնքանով, որքանով ՊՇՌ թեստավորումների մասով ՍԴ որոշումը ԱՆ համարել էր հաղթանակ, արդյունքում ունենք այնքանով որքանով նոր հակաիրավակ հրաման:
Դե ինչ զինվենք համբերությամբ և սպասենք ԱՆ ներկայացուցչի «գերպատճառաբանված» հիմնավորումներին վարչական դատարանում»,- գրել է Ռ.Հայրապետյանը:
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Քոչարյանը՝ Անահիտ Ավանեսյանին. Ո՞վ է ասել, որ ռեստորանը վտանգավոր է, իսկ ավտոբուսն ու մետրոն՝ ոչ
- Հունվարի 22-ից չպատվաստվածներն ու ՊՇՌ թեստավորման արդյունք չունեցողները չեն կարողանա մուտք գործել մի շարք վայրեր
- Հասնել նրան, որ պետությունը ինքը կրի ՊՇՌ հետազոտության ծախսերը. Արա Զոհրաբյան
- Գործատուի կամ պետության կողմից ՊՇՌ թեստերի ծախսը վերցնելու վերաբերյալ որևէ որոշում չկա. Անահիտ Ավանեսյան
- Հակաիրավական որոշումից հետո քանի՞ աշխատակից է ՊՇՌ թեստ հանձնել, ո՞ւր են գնացել այդ գումարները․ Արեգնազ Մանուկյան
- Աշխատողների ՊՇՌ թեստի գումարը պետք է վճարի պարգևատրումների լիքը գումար ունեցող կառավարությունը. Արամ Վարդևանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին