Փաստաբան. Եթե սա իրականություն է, ապա Սյունիքի մարզպետի ընդունած վարչական ակտերը վիճահարույց են
Փաստաբան Հայկ Ալումյանը, անդրադառնալով Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի դիպլոմի կեծղծ լինելու մասին հրապարակմանը, գրում է.
«Սա իրականությո՞ւն է։ Եթե այո, ապա՝ այս մարզպետի կողմից ընդունված բոլոր վարչական ակտերն առնվազն վիճահարույց են»։
Հիշեցնենք, որ Yerevan.Today-ը գրել է.
«Սյունիքի մարզպետը 1992 թվականին ընդունվել, 1996 թվականին ավարտել է Գորիսի «Սյունիք» ինստիտուտը՝ իրավագիտություն մասնագիտությամբ, սակայն այդ ինստիտուտը իրավագետ կրթելու արտոնագիր ստացել է մարզպետի ավարտելուց մեկ տարի անց միայն։
Այսինքն՝ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի դիպլոմը ևս կեղծ է, ինչպես որ կեղծ է Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանի դիպլոմը։
Ի դեպ, եթե անգամ փաստաթուղթը կեղծ չլիներ, միևնույն է՝ չէր կարող համարվել բարձրագույն կրթության պատշաճ վկայական, քանի որ բուհն այդ տարիներին հավատարմագրում չի ունեցել, իսկ Հայաստանի պետական հաստատություններում անցողիկ է համարվում այն դիպլոմը, որը տրվել է հավատարմագրված ԲՈւՀ-ի կողմից։
Ստացվում է՝ մարդը, չունենալով դրա իրավունքը, նշանակվել է մարզպետ, ուղիղ 13 ամիս է՝ կայացնում է ապօրինի որոշումներ, օգտվում է պետական բյուջեից, տիրապետում է պետական ու ծառայողական գաղտնիքի։ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որևէ որոշում փաստացի օրինական չէ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները