«Փաստ». Վաղարշակ Հարությունյանի թեկնածության առաջադրման, նշանակման փաստը ԱԳՆ-ում ծաղրուծանակի առարկա է դարձել
«Փաստ» թերթը գրում է.
«Ինչպես հայտնի է, օրերս վերջապես կատարվեց պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի երազանքը, և նա նշանակեց ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ «Փաստ» թերթն իր նախորդ հրապարակումներում նշել էր, որ Վաղարշակ Հարությունյանի՝ դեսպան նշանակվելու ագրեմանի հարցումը երկու անգամ ուղարկվել է Մոսկվա, սակայն այնտեղից պատասխան չի եղել, ինչը փաստացի նշանակում է մերժում:
Մեր աղբյուրները պնդում են, որ ռուսական կողմը կտրուկ դեմ է եղել այս նշանակմանը, և, ինչպես տեղեկացրել էին, այս հարցում Վլադիմիր Պուտինին Նիկոլ Փաշինյանն անձամբ էր դիմել և խնդրել հաստատել Հարությունյանի թեկնածությունը։ Այս ամենի հետ կապված թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել։
Մասնավորաբար, ԱԳՆ-ի մեր աղբյուրի փոխանցմամբ, նախարարությունում Վաղարշակ Հարությունյանի նշանակումը ոչ միանշանակ է ընդունվել. մեր տեղեկություններով՝ այդ նշանակմանը դեմ է եղել նույնիսկ նախարար Արարատ Միրզոյանը։ Մեր աղբյուրը փոխանցում է նաև, որ Հարությունյանի թեկնածության առաջադրման, առավել ևս՝ նշանակման փաստը նախարարությունում ծաղրուծանակի առարկա է դարձել, մեծամասնությունը հեգնանքով ու տարակուսանքով է վերաբերվել այս հանգամանքին։
Հավելենք, որ, «Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում դիվանագիտական կորպուսում փոփոխությունները կշարունակվեն. մեզ փոխանցեցին, որ իշխանությունները մտադիր են էապես փոխել դեսպանների կազմը: Ի դեպ՝ առաջիկայում հավանական նշանակվողների ցանկում, մեր աղբյուրի փոխանցմամբ, բավական ուշագրավ դեմքեր կան»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան