Թուրք դիվանագետը պաշտոնապես նշանակվել է հատուկ բանագնաց Հայաստանի հետ բանակցելու համար
Թուրք դիվանագետ, արտակարգ և լիազոր դեսպան Սերդար Քըլըչը պաշտոնապես նշանակվել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի շահերը ներկայացնող հատուկ բանագնաց: «Էրմենիհաբերը» գրում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրությամբ հրամանն արդեն հրապարակվել է Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթում (Resmi gazete):
Նախօրեին Սերդար Քըլըչը հանդիպում էր ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Հուլուսի Աքարի հետ: Այդ մասին հայտնել էր Թուրքիայի ՊՆ կայքը՝ զերծ մնալով հանդիպման օրակարգի վերաբերյալ որևէ տեղեկություն հրապարակելուց:
Հիշեցնենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի կողմից նշանակված հատուկ բանագնացը Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն է։
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի կունենա հունվարի 14-ին Մոսկվայում։
Հարակից հրապարակումներ`
- «Հիմնական օրակարգը թողած, քննարկում է Թուրքիայի հետ մերձեցման ագանյոկի պատասախատու Ռուբինյանի պրիչոսկան ու շալվարի վիրեզը»
- Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն հունվարի 14-ին Մոսկվայում. ՀՀ ԱԳՆ խոսնակ
- Վանեցյան. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը վտանգավոր է, Հայաստանի շահը որևէ կերպ ներկայացված չէ
- Հայ-թուրքական կարգավորման գործընթացում Ադրբեջանը միշտ անուղղակիորեն կլինի. Չավուշօղլու
- Արթուր Վանեցյան. Այս իշխանությունները չէ, որ պետք է իրականացնողը լինեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի
- Աշոտյան. Այս իրավիճակում հայ-թուրքական օրակարգը ազգային դավադրություն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան