«Վարչապետը չի ուզում ձեզ հետ հանդիպել». Փաշինյանի օգնականը գերիների հարազատներին
Շիրակցի գերիների հարազատները կառավարության դիմաց բողոքի ակցիա են անցկացնում: Նրանք հստակ պատասխան են ուզում՝ երբ են իրենց հարազատներին, որդիներին վերադարձնելու հայրենիք:
«Մենք պահանջում ենք մեր երեխաներին հետ բերեն, մենք այլ պահանջ չունենք»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը հարձակում էր գործել Հին Թաղեր և Խծաբերդ համայնքների ուղղությամբ և գերեվարել 62 հայ զինծառայողի, որոնք Շիրակի մարզից էին։ Այսօր Հայաստան են վերադարձել միայն 29-ը:
Ակցիայի մասնակիցները նշում են՝ կառավարությունից իրենց միշտ ասում են բանակցություններ, գործընթացներ կան, բայց այստեղ գտնվող մարդիկ որևէ արդյունք չեն տեսել, քանի որ իրենց հարազատները դեռ գերության մեջ են:
«Տարի երկու ամիս է կոնկրետ որևէ բան չգիտենք, անհույս, չգիտենք՝ ինչ անել»,- նշեց ակցիայի մասնակիցներից մեկը, ում եղբայրն է գերեվարված:
Նա ասաց, որ Կարմիր խաչի միջոցով ամիսը մեկ զանգ, մեկ նամակ ու մեկ վիդեո կարողանում են ստանալ իրենց հարազատից ու փոխանցել:
Գերեվարված շիրակցիներից մեկի հարազատի խոսքով, վեց ամիս առաջ խոստացել էին՝ երկու ամիս էլ համբերեք, լավ կլինի:
«Տարի երկու ամիս է անցել: Գնանք Ալիևին դիմե՞նք, դա կուզե՞ն: Դա էլ կանենք, հարց չկա, այդ քայլին էլ կդիմենք՝ տեսնելով, որ մեր ղեկավարությունը քնած է»,- ասաց նա:
Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով, Նիկոլ Փաշինյանի օգնականը երեկ հեռախոսով ասել է՝ «վարչապետը չի ուզում ձեզ տեսնել, ձեզ հետ հանդիպել»:
Այսօր ակցիայի մասնակիցներին առաջարկել են երեք հոգու ուղարկել Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանի հետ հանդիպման, սակայն չեն համաձայնվել, պահանջում են հանդիպում բոլոր՝ գերության մեջ գտնվող 33 տղաների հարազատների հետ: Նրանք ասում են՝ եթե իրենց այսօր չընդունեն, մնալու են կառավարության դիմաց, չեն վերադառնա տուն:
«Այս կառավարությունից ոչ մի ակնկալիք չունեմ: Տարուց ավելի իմ տղան գտնվում է Բաքվի բանտում: Մեր կառավարությունը, ղեկավարությունը բոլորն արհամարհած ունեն ծնողների, մեր տղաների վրա, բայց բոլորը մոռանում են, որ այդ տղաների կյանքի գնով են այսօր իրենք ու իրենց ընտանիքներն ապրում: Պարոն վարչապետ, ինչքա՞ն կարելի է արհամարհել հայ ծնողին, հայ մորը: Եթե արհամարհում է հայ ծնողին, դիմում եմ Աննա Հակոբյանին: Եթե բարեհաճեք, մոտեցեք մեզ: Դուք մեր երեխաների կյանքով ձեր կյանքն եք ապահովում»,- ասաց գերեվարվածների մեկի մայրը:
Գերեվարված տղաներից մյուսի հարազատը նշեց. «Ընտրություններին եկան, խնդրեցին, որ ընտրենք: Ընտրեցինք հույսով, իսկ հիմա ոչ հույս ունենք, ոչ մի բան չունենք»:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանում գերի պահվող 33 շիրակցի կա
- Խծաբերդում մարտական հերթապահություն իրականացրած գումարտակի հրամանատարը կալանավորվել է. ՔԿ
- «62 շիրակցիների գերեվարման գործով»՝ ով էր հրահանգել հայկական կապի օպերատորներին անջատել կապը
- ՔԿ-ն գտնում է, որ Խծաբերդում հայ զինծառայողների սպանության դեպքերով ՊՆ երկու սպաները պետք է կանգնեն դատարանի առաջ
- Խծաբերդ. ՄԻԵԴ-ը բավարարել է ՀՀ կառավարության կողմից ներկայացված հերթական դիմումը
- Ո՞նց եղավ, որ 44 հայ գերիների վերադարձից հետո Խծաբերդ ու Հին Թաղեր գյուղերը կորան ռուսական քարտեզից. Պողոսյան
- Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում անհայտ է մնում միայն 73 մարդու ճակատագիրը. ԱՀ ՊԲ
- Խծաբերդ գյուղի ուղղությամբ այս օրերին անհետ կորել է շուրջ 60 զինծառայողից բաղկացած մի ստորաբաժանում. Արտակ Բեգլարյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին