11.01.2022. Կորոնավիրուսի 243 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 քաղաքացի
Հայաստանում հունվարի 10-ին կատարվել է 5906 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 243 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 132 հիվանդ, գրանցվել է մահվան 2 դեպք:
ԱՆ ներկայացրած տվյալներով, ՀՀ-ում հունվարի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 346224 դեպք, որոնցից 333117 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3589 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8006 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1512 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9518 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2614055 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 10.01.2022. Կորոնավիրուսի 126 նոր դեպք է գրանցվել, մահացել է 3 քաղաքացի
- 08.01.2022. Կորոնավիրուսի 134 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 քաղաքացի
- 06.01.2022. Կորոնավիրուսի 134 նոր դեպք է գրանցվել
- 05.01.2022. Կորոնավիրուսի 129 նոր դեպք է գրանցվել, 4 մարդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան