Դավիթ Շահնազարյան. Հայաստանի իշխանությունները «Ռուսաստա՞ն, թե՞ Արևմուտք» ընտրությունում կողմնորոշվել են դեպի Թուրքիա
«Այս իրավիճակում գնալ Թուրքիքայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանների բացման մեծագույն սպառնալիք է Հայաստանի Հանրապետության համար»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն, 1992-1995 թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը։
Նա հիշեցրեց, մշտապես կողմ է եղել Հայաստան-Թուրքիա դիվանգիտական հարաբերությունների հաստատմանը, եղել է Հայաստան-Թուրքիա պաշտոնական բանակցությունների մասնակից։ Բայց պատերազմից հետո իրավիճակը կտրականապես փոխվել է։
«Պատերազմ, որը դեռևս չի ավարտվել։ Նախապայմանները, որոնք Թուրքիան առաջ է քաշում, փստացի ընդունվել են Հայաստանի ներկայիս իշխանությունների կողմից»,-ասաց Շահնազարյանն ու հիշեցրեց թուրքական կողմի նախապայմանները՝ Ղարսի պայմանագրի ճանաչում Հայաստանի կողմից, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում Հայաստանի կողմից, այդ թվում ԼՂ ճանաչում որպես Ադրբեջանի անքակտելի մաս, հրաժարում Ցեղասպանության հարցից։
Շահնազարյանի խոսքով, այս ամենին ավելացել է նաև չորրորդ նախապայմանը՝ Ադրբեջանի ու Նախիջանի միջև միջանցքի տրամադրում, որոնք «ըստ էության, թուրանական միջանցքներ են»։ Այն արագ կերպով փորձելու է իրականացել Հայաստանի իշխանությունը։
«Երկրորդ վտանգավոր հարցը դելիմիտացիան է։ Դրա հետևանքով մենք Երևան-Գորիս ճանապարհին՝ Տիգրանաշենում, հյուսիսում՝ Ոսկեպարի շրջանում կունենանք այնպիսի իրավիճակ, ինչպիսին ունենք Գորիս-Կապան ճանապարհին, այսինքն՝ ադրբեջանական սահմանային անցակետեր, մաքսակետեր»,-ասաց բանախոսը։
Նա անհեթեթություն որակեց դելիմիտացիայի իրականացումը, քանի որ պատմության մեջ չի եղել մի դեպք, երբ այն իրականացվի նման իրավիճակում, երբ Հայաստանն Ադրբեջանի հետ ունի ոչ թե սահման, այլ շփման գիծ, իսկ ավելի ճիշտ ռազմաճակատ։
«Կատարվում է ռազմաճակատի դելիմիտացիա։ Եթե ուշադրություն դարձրել եք, Հայաստանի իշխանությունները մի անգամ ասեցին, որ տեղի է ունեցել ագրեսիա Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ, դրանից հետո հրաժարվեցին այս խոսքերից։ Պահանջ էր դրվում, որ ադրբեջանցիները պետք է դուրս գան Հայաստանի տարածքից։ Այդ պահանջի մասին կարծես թե հիմա մոռացել են»,-ասաց ԱԱԾ նախկին ղեկավարը։
Երրորդ մեծագույն սպառնալիքը Հայաստանի համար Շահնազարյանը համարում է հաղորդակցության ուղիների բացումը։
«Սրա շուրջ կարծես թե արդեն պայմանավորվել են։ Խոսքն այն ուղիների մասին է, որոնք պետք է կապեն Ադրբեջանը Նախիջևանին։ Հայաստանում խոսում են բոլոր կոմունիկացինաերի բացման մասին, մինչդեռ Ադրբեջանը դրանք փակում է, վառ օրինակը Գորիս-Կապան ճանապարհահատվածն է, որը մեզ համար զարկերակի նշանակություն ունի։ Անկախ այն բանից, թե այս երեք գործընթացները կհաջողվեն, թե ոչ, Հայաստանի հաջորդ իշխանությունը կարող է անմիջապես դրանք չեղյալ համարել՝ հիմք ընդունելով միջազգային իրավունքը»,-հայտարարեց Դավիթ Շահնզարյանը։
Նա ընդգծեց, բոլոր այս գործընթացները կատարվում են ուժի կիրառման և ուժի կիրառման սպառնալիքի ազդեցության տակ, որոնք միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ են։
«Ուժի կիրառման սպառնալիքները բազմաթիվ են, վերցրեք Ադրբեջանի նախագահ Ալիևի հայտարարությունները։ Թե Բաքվում, թե Անկարայում շատ լավ պետք է իմանան, որ այս գործընթացներն իրականացվում են միջազգային իրավունքի կոպիտ խախտումներով։ Հայաստանի վարչապետն այդ մասին հայտարարել է՝ ասելով, եթե ես սա չանեի, պատերազմ կսկսեր։ Այսինքն, երկու կողմերն էլ ընդունել են ուժի սպառնալիքի փաստը»,-ասաց բանախոսը։
Նա նշեց՝ ինքը բազմիս ասել է, Հայաստանի իշխանությունները կառավարվում են դրսից, և ըստ էության, Ռուսաստան-Արևմուտք ընտրությունում կողմնորոշվել են դեպի Թուրքիա։
«Տարվա վերջին ակտիվ պրոպագանդա էր իրականացվում, հայտարարվում էր, որ Թուրքիան ու Ադբեջանը մեզ համար վտանգ չեն ներկայացնում։ Այսօր փաստն այն է, որ Ադրբեջանը, Թուրքիան Հայաստանի համար կենսական էքզիստենցիալ վտանգներ են։ Իսկ ամենամեծ էքզիստենցիալ վտանգը թե´ Հայաստանի, թե´ ողջ Հայության համար ներկայիս իշխանությունն է»,-հայտարարեց Շահնազարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ունենք իշխանություն, որը պաշտպանում է նեոօսմանիզմի քաղաքականության շահերը. Դավիթ Շահնազարյան
- Չձերբակալելով Փաշինյանին և կառավարությանը՝ ԳՇ-ն շարունակում է իր հանցավոր անգործությունը. Դավիթ Շահնազարյան
- Դավիթ Շահնազարյան. Կա՛մ Օնիկ Գասպարյանն է ձերբակալվում, կա՛մ Նիկոլ Փաշինյանը
- Դավիթ Շահնազարյան. Ադրբեջանում կա 235 հայ ռազմագերի
- Դավիթ Շահնազարյան. Աշոտ Երկաթի ջոկատի պահած դիրքը հարավում միակն է եղել, որ մնացել է անառիկ
- Դավիթ Շահնազարյանը պահանջում է քրեական հետապնդում սկսել Նիկոլ Փաշինյանի դեմ
- Այս ընտրություններով է կանխորոշվում և՛ Արցախի, և՛ Հայաստանի անվտանգությունը.Դավիթ Շահնազարյան
- Դավիթ Շահնազարյան. Ադրբեջանը պատրաստվում է Արցախի և Հայաստանի դեմ պատերազմի
- Դավիթ Շահնազարյան. Քլունգն առած՝ Փաշինյանը քանդում է Արցախի հասարակության միասնությունը
- Դավիթ Շահնազարյան. ԼՂ բանակցային գործընթացը փակուղում է, պատասխանատուն մենք ենք
- Դավիթ Շահնազարյան. Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն Արցախի դեմ է. yerevan.today
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան