Հասարակություն 15:27 11/01/2022

Ինչպե՞ս դառնալ IT Quality Assurance Engineer

Վերջերս իրավաբան ընկերներիցս մեկը Ֆեյսբուքի իր էջում կիսվել էր  հաջողությամբ՝ ստացել էր Quality Assurance Engineer-ի սերտիֆիկատ։ Որքան մեծ  էր զարմանքս, երբ իմացա,որ դա կապ չունի իրավաբանության հետ։ Ինչո՞ւ են այս նոր մասնագիտություններն այդքան գերում մարդկանց, գուցե նրանով, որ գովազդները մեզ խոստանում են նոր ու մեր ունեցածից մի քանի անգամ բարձր վարձատրվող աշխաատանք ընդամենը 2 ամսվա դասընթացի դիմա՞ց։ Ի՞նչ է Quality Assurance -ը։ Ով է Quality Assurance Engineer-ը, ի՞նչ աշխատանք է կատարում և այլ հարցերի շուրջ զրուցել ենք 2 մասնագետի` Գոհար Ֆարմանյանի և Մարիամ Ղարիբյանի հետ։

Միֆեր
Գոհարն ասում է, որ իր մասնագիտության հետ կապված թյուրըմբռնման  առաջնային դիրքում այն է, թե QA սովորել և մասնագետ դառնալը շատ հեշտ է ու ՏՏ ոլորտ մտնելու հեշտ ուղիներից է. «Նախ, իմ կարծիքով, եթե դուք ՏՏ-ում էք, բայց չեք սիրում այն, ինչ անում եք, լինի QA, development կամ Design, մեկ է գալու է մի պահ, որ թողնելու եք այդ աշխատանքը։ Բացի դրանից QA մասնագիտությունը բավականին լայն հասկացողություն է և միանգամից հնարավոր չէ տիրապետել բոլոր նյուանսներին ու համարվել լավ մասնագետ, դա տարիների և փորձի հետ է լինում։ Երկրորդը աշխատավարձի միֆն է։ Մարդկանց մի ստվար զանգված մտածում է, թե IT ոլորտում միանգամից հնարավոր է ստանալ շատ բարձր աշխատավարձ։ Դա հնարավոր է, բայց  ոչ միանգամից, գումարի չափը  կախված է տվյալ մարդուց. ինչքան շատ սովորես, ինչքան շատ աշխատես ինքնակրթության վրա, այնքան շուտ կհասնես բարձր աշխատավարձի։ Quality Assurance -ը ինչ որ ապրանքի (որը կարող է լինել հարդ կամ սոֆթ) որակի ապահովումն է, որը իրականացվում է մասնագետի կողմից, ով էլ հենց Quality Assurance Engineer-ն է։ QA-ը կատարում է համակարգի փորձարկում, այսինքն՝ ստուգում է՝ արդյոք տվյալ ապրանքը համապատասխանում է փաստաթղթավորված պահանջներին թե ոչ, ինչպես նաև կարող է առաջարկներ անել ապրանքի որակը լավացնելու ուղղությամբ։ QA-ներին հաճախ նույնացնում են թեստավորողների հետ, սակայն թեստավորողը միայն փորձարկում է պրոդուկտը, իսկ QA-ը փորձարկելուց բացի հետևում է պրոդուկտի որակին։ QA-ի աշխատանքը հիմնականում կախված է պրոդուկտը մշակող թիմից»։

Գոհար Ֆարմանյանը


Ըստ Մարիամի էլ՝ Quality Assurance-ը  բավականին աշխատատար ու լավ մշակված պրոցես է, որի գերնպատակը և վերջնարդյունքը որակյալ պրոդուկտն է: Այս պրոցեսը իրականացնողը և կարևոր դերակատարը  Որակի Ապահովման ինժեներն (Quality Assurance Engineer) է. «Շատ հաճախ, երբ փորձում եմ ներկայացնել, թե ով է Որակի Ապահովման ինժեները, մարդիկ կամ դժվար են հասկանում՝ ինչի մասին է խոսքը, կամ էլ կարճ հարցնում են, արդյո՞ք IT ոլորտում եմ, և երբ լսելով դրական պատասխանս, առաջին բանը, որ ասում են դա կամ իրենց համակարգիչը ֆորմատ անելն է կամ էլ իրենց բարեկամների սոցիալական կայքերը կոտրելն է։ Ինձ թվում է, այս երկու պահանջ/խնդրանքների հետ առնչվել են բոլոր այն մարդիկ, ովքեր ներկայացել են, որպես IT ոլորտում աշխատողներ»։

Որպես ամենապարզ օրինակ, երբ մենք առօրյա կյանքում մենք առնչվում դրա հետ, Մարիամը նշում է սիրելիների համար պատրաստված ընթրիքը. «Երբ ընթրիք եք մատուցում սիրելիների համար, նախևառաջ փորձում եք՝ արդյո՞ք բոլոր համեմունքների չափաբաժինները ճիշտ են, արդյո՞ք սառն է, թե՞ արժի մեկ անգամ ևս տաքացնել, կամ գեղեցի՞կ է տարրան, որով պետք է մատուցվի ընթրիքը։ Սրանք փոքր դետալներ են, որոնք կարևոր և բաղկացուցիչ մաս են կազմում ձեր որակով ընթրիք մատուցելուն։ Նույնն էլ տեղի է ունենում ծրագրերի հետ, այսինքն՝ որակով ծրագիրը պետք է մատուցել օգտագործողին։

Եթե դիտարկում ենք առօրյա կյանքում, ինչպես վերը նշված օրինակում էր, ապա դրան տիրապետելու կարևորությունը կայանում է մեր և մեր հարազատների դրական էմոցիաները ապահովելու մեջ, իսկ, երբ մասնագիտական տեսանկյունից ենք նայում, ապա որակի ապահովման ինժեներներ շատ կարևոր դերակատարություն ունեն, քանի որ ինչքան էլ ծրագրավորողները շատ խելացի են, շատ լավ կատարում են իրենց աշխատանքը, միևնույնն է այսպես ասած «Կողքի աչքը» միշտ էլ շատ բան է նկատում և Որակի Ապահովման ինժեներներ ն էլ հենց այդ «Կողքի աչք» ապահովող մարդիկ են։ Ու էդպիսի թմային աշխատանքի  արդյունքում ստացվում են որակով, օգտագործողին հարմար և առանց խնդիրների ծրագրեր։ Պիտի նշեմ նաև, որ  ինչպես բոլոր մասնագիտությունները այնպես էլ Որակի Ապահովումը, եթե հայտնվի սխալ ձեռքերում, կարող է վնասել։ Մարդիկ իրենք են որոշում իրենց գիտելիքները և մասնագիտությունը ծառայեցնել լավին, թե վատին և շատ լավ կլինի, որ գերակշիռը լինի լավի նախապատվությունը»։

Մարիամ Ղարիբյանը


Պահանջարկ
Գոհարը կարծում է, որ մեր աշխատաշուկայում ներկա պահին QA-ի մասնագիտությունը մեծ պահանջարկ ունի ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում. «Եթե տիրապետում ես գործիքներին, աշխատանք միշտ կա, ինչպես ներքին շուկայում այնպես էլ արտաքին։ Դրսի հետ աշխատելը հեշտ է, քանզի պանդեմիան մեզ ստիպեց հարմարվել հեռավար աշխատելուն, միակ դժվարությունը ժամային գոտին է, եթե տարբերությունը մեծ է»։

Ըստ Մարիամի էլ, և մեր աշխատաշուկայում, և դրսի աշխատաշուկայում մեծ պահանջարկ կա Որակի Ապահովման ինժեներների։ Բավականին տարածված պրակտիկա է աշխատել դրսի պատվիրատուների հետ. ուղակի շատ կարևոր է անընդհատ ինքնազարգանալը, որպեսզի միշտ մրցունակ վիճակում լինես, քանի որ ինչքան շատ է պահանջարկը, այդքան շատ է մրցակցությունը. «Ես ինքս ծրագրավորող չեմ, բայց եղբորս օրինակը ունենալով աչքիս առաջ՝ կարող եմ պատասխանել որ շատ են ծրագրավորման առաջարկները»։

​Հայաստանում սովորելու հնարավորություններ
Հայաստանում սովորելու հնարավորություններն, ըստ մասնագետների, բավականին հուսադրող են։
«Այս պահին Հայաստանում սովորելու հնարավորությունները բավականին շատ են։ Կան վերապատրաստող կազմակերպություններ, որոնք կարող են որակյալ կրթություն տալ ուսանողին։ Իհարկե, շատ ավելի ողջունելի կլիներ պետական բուհերը նման ծրագիր ունենային, բայց այս պահին միայն մասնավոր հաստատություններն են տալիս QA սովորելու հնարավորություն։ Բացի հաստատություններից մեծ է վիրտուալ պլատֆորմը, որի միջոցով ցանկացած մարդ կարող է ինքնակրթվել»,-ասում է Գոհարը։

Գոհարը նաև դասավանդում և ասում է, որ բավականին լուրջ է մոտեցել դասավանդման առաջարկին. «Քանզի այս պահին շուկան բավականին խառը վիճակում է գտնվում, հենց կուրսերի տված որակի հետ կապված։ Խումբը հավաքվելուց առաջ անցկացնում ենք բաց դաս, որի ընթացքում ուսանողին փորձում ենք տալ այնպիսի տեղեկատվություն, որից նա կհասկանա՝ արդյո՞ք ճիշտ ընտրություն է անում։ Դասավանդման նյութերի հետ մեկտեղ մեծ տեղ եմ տալիս նաև մոտիվացիային, կիսվում եմ սեփական փորձով, նախապատրաստում եմ նրանց առաջիկա հարցազրույցներին։ Դասավանդման արդյունքում հաջողություն գրանցելը միակողմանի չի լինում, այսինքն՝ մարդ, ով գալիս է դասերին միայն մասնակցելով չի կարող հասնել հաջողության, անհրաժեշտ է նաև ուսանողի ջանքը, ձգտումը, սովորելու ցանկությունը։ Առհասարակ ես համարում եմ, որ IT ոլորտում սովորելը պետք է զուգահեռ լինի աշխատելուն, եթե դու մի օր դադարես սովորել, դուրս կմնաս անվերջ գործող մրցակցությունից»։

«Գիտեք, Հայաստանում և ինձ թվում է այլ երկրներում նույնպես, չեն սովերեցնում հստակ մասնագիտություն և դա նորմալ է։ Հայաստանում սովորելով Computer Scienece ամբիոնում՝ երբեք չես կարող ասել, որ հենց ավարտես միանգամից կդառնաս ծրագրավորող կամ Որակի Ապահովման ինժեներ։ Չէ, համալսարանը տալիս է էն հիմնական գիտելիքները, որոնք քեզ կուղղորդեն ու մնացած ամեն ինչ արդեն մնում է քո ուսերին և, եթե դու այնպիսի մարդ ես, որ որոշել ես դառնալ ծրագրավորող դա քեզանից կտանի ամիսներ, գոնե սկսնակ մակարդակի համար։ Երբ այս հարցը լսեցի, հիշեցի դասախոսներիցս մեկին, ով միշտ ասում է, որ համալսարանը ձեզ հստակ մասնագիտություն չի սովորեցնում, այլ սովորեցնում է սովորել։ Ես լիովին համաձայն եմ այս խոսքերի հետ»,-նշում է Մարիամը։

Մարիամ  նույնպես դասավանդող մասնագետ է.« Դասավանդում եմ QA Fundamentals : Ասեմ, որ բախտս շատ է բերել, շատ լավ խումբ է ու ամենակարևորը շատ հետաքրքրված են ու աշխատասեր, ինչը շատ է մոտիվացնում։ Առաջնային ուշադրություն եմ դարձնում, որ տեսականի հետ մեկտեղ անպայման լինեն գործնական դասեր էլ, որովհետև իրականությունում շատ ենք հանդիպում մարդկանց, ովքեր գրեթե անգիր կարող են մաթեմատիկական թեորեմներ ապացուցել, բայց երբ իրական խնդիր ես տալիս,որում այդ թեորեմը կիրառելի է՝ իրենք չեն պատկերացնում ոնց լուծեն։ Դասերի ընթացքում նաև քննարկում ենք հնարավոր հարցազրույցների հարցերը, բայց այնպիսի հարցեր, որ ոչ թե միանշանակ պատասխաններ ունեն, այլ այնպիսի հարցեր, որոնք ստուգում են, թե մարդը ինչքան խորությամբ կարող է խնդիրը դիտարկել և տարբերակներ գեներացնել։ Եվ որ ամենակարևորն է հենց առաջին դասից իրենց ասել եմ, որ շատ կարևոր հատկություն է, որպեսզի կարողանան էս հսկայական ինտերնետի սարդոստայնում գտնեն իրենց ուզած և անհրաժեշտ ինֆորմացիան՝ փոքր քայլերով բայց դրան էլ ենք գնում։ Բացի այդ,  Quality Assurance Engineer դառնալու համար անհրաժեշտ է անալիտիկ մտածողություն, դետալների հանդեպ ուշադրություն, աշխատասիրություն, տեխնիկական background և որ ամենակարևորն է սիրել այն, ինչ անում ես։ Ու դա բոլոր մասնագիտությունների համար է, քանի որ էդ դեպքում դու ուղղակի շահում ես»։

Վախեր
QA ինժիների հիմնական վախը production bug(սխալ) բաց թողնելն է, ըստ Գոհարի։



«Որպես Որակի ապահովման մասնագետ դու պարտավոր ես խորապես թեստավորել պրոդուկտը, սակայն Թեստավորման սկզբունքների համաձայն 100 տոկոսանոց թեստավորումն անհնարին է, ու շատ հնարավոր է, բայց միաժամանակ շատ անցանկալի bug թողնել լայֆ գնացած սոֆթի մեջ»,-նշում է մասնագետը։

Պարզվում է՝ Մարիամն էլ ունի մասնագիտական վախեր.« Իմ ամենամեծ վախերից մեկն այն է, որ ես չկարողանամ ինձ դրսևորել իմ կարողությունների առավելագույն չափով, ու դա այն մասին չէ, որ ուղղակի տեսանելի լինի, որ բոլորը տեսնեն, սա այն մասին է, որ մի գուցե ոչ ոք դա չնկատի, բայց ես կզգամ ու դրանից ինձ շատ վատ կզգամ։ Իսկ երկրորդ վախը, որ հենց մասնագիտական է դա այն է, որ աչքիցս կարող է վրիպած լինի այնպիսի սխալ, որ հատկանշական կարևորություն ունի ծրագրի համար ու մենք այդպես սխալ պարունակող ծրագիր կարող ենք տալ օգտագործողին։ Բայց էստեղ էլ ուզում եմ նշել, որ բախտի բերմամբ, շատ կոլեգաներ ունեմ ու մենք կարելի է ասել լրացնում ենք իրար ու թմային աշխատանքի արդյունքում բացթողումներ գրեթե չենք ունենում»։

Աշխատավարձ
Խոսելով հարստանալու հնարավորության մասին՝ լինելով այս մասնագետը Հայաստանում, Մարիամն ասում է. «Հարստանալը միայն մասնագիտությունից կախված չէ, այլ հենց մարդուց է կախված։ Բայց ինչքանով, որ ես եմ ուսումնասիրել այլ մասնագիտությունները՝ ապա կարող եմ ասել, որ IT ոլորտում կարող ես ունենալ լավ աշխատավարձ, բայց մեկ անգամ ևս ուզում եմ հիշեցնել, որ միշտ պետք է ինքնակրթվել, եթե ուզում ես մրցունակ լինել ու լավ մասնագետ։ Իսկ լավ մասնագետներին միշտ էլ նկատում են։

Գոհարը ևս կարծում է, որ կարելի է ա հարստանալ լինելով այս մասնագետը Հայաստանում.«Ցանկացած մասնագիտությանը լավ տիրապետելու դեպքում հնարավոր է հարստանալ։ Միայն պետք է սիրել այն ինչ անում ես ու փողը ինքն իրենով կգա։
Ամեն ինչ իդեալական դասավորում է հենց մասնագետը։ Աշխատանքի մեջ պետք է չմոռանալ ինքնակրթության մասին։ Բացի դրանից բարձունքներն ամեն մեկի համար սուբյեկտիվ է, մեկի համար բարձունքը դա թիմի ղեկավար լինելն է մյուսի համար ընկերության ղեկավարի պաշտոնն էլ բարձունք չէ։ Ամեն մեկը ինքը պետք է հասկանա, արդյոք, իր բարձունքը որն է ու աշխատի դրան հասնելու ուղղությամբ։

Յուրահատկությունը
Որն է այս մասնագիտությունը ՏՏ մյուս մասնագիտությոններից տարբերակող հատկանիշը, որ քեզ գրավել է ու դարձրել ես նեղ մասնագիտական ոլորտ։Ինչն է  ամենագայթակղիչը Quality Assurance Engineer-ի գործում հարցին, Գոհարը պատասխանում է. «ՏՏ ոլորտում ցանկացած մասնագիտություն յուրահատուկ է, իսկ թե ինչու ես ընտրեցի հենց QA-ը, երևի թե իմ բնավորությանն ավելի մոտ է։ Միշտ սովորելու տեղ կա, ցանկացած պրոդուկտի հետ նոր տեխնոլոգիա սովորելու կարիք կա, որն էլ հենց առաջացնում է հետաքրքրություն հասկանալ թե ամեն պրոդուկտի ետևում ինչ է թաքնված։ Հենց դա էլ ամենագայթակղիչն է QA մասնագիտության մեջ»։

Մարիամն էլ պատմում է, որ փորձել է բուն ծրագրավորմամբ ևս զբաղվել, ու նշում է, որ շատ հետաքրքիր է, բայց հետո իրեն բռնացրել է  այն մտքի վրա, որ Որակի Ապահովման ինժեներ լինելը  ավելի շատ է սիրում. «Որակի ապահովման կարևոր բաղկացուցիչ մաս է հանդիսանում թեստավորումը, ու ես այդ ամենին չեմ մոտենում որպես մեխանիկա կան գործողություն։ Միշտ, երբ ծրագիր եմ թեստավորում, փորձում եմ կոդի տեսանկյունից դա դիտարկել ու պատկերացնել ծրագրավորողը, օրինակ, որ դեպքերը հաշվի չեր առնի ու էդպես առաջնորդվելով իրականացնում եմ թեստավորումը։ Դա ինձ համար արվեստի պես բան է։Պետք է լուրջ մոտենալ այս գործին։ Շատերին , երբ հարցնում եմ, ինչու եք ուզում դառնալ Որակի Ապահովման ինժեներ, պատասխանը միշտ լինում է քանի, որ դա ավելի հեշտ է քան ծրագրավորումը։ Ես վստահորեն ասում եմ, որ այդպես են մտածում այն մարդիկ ովքեր ոչ ծրագրավորումն են խորությամբ պատկերացնում, ոչ էլ Որակի Ապահովումը։ Ցանկացած գործի էլ կարելի է նայել և մակերեսային և խորությամբ ու տալ գնահատականներ, բայց դա դեռ չի նշանակում, որ դուք ճիշտ եք։ Ես այն մտքին եմ, որ ցանկացած մ ասնագիտություն դա կլինի վերանորոգում, խոհարարություն, թե ծրագրավորում բոլորը ունեն շատ նրբություններ ու դժվարություններ։ Ու կամայական գործ բարդ է, բայց եթե սիրելով ես ընտրել մասնագիտությունդ, ապա կհաջողես»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:16
Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարել Ֆիկոյի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի հետ։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
23:02
Խոմեյնին կանխատեսել է Սիրիայում երիտասարդներից կազմված ուժեղ և արժանի դիմադրության խմբի ի հայտ գալը
Մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի, ինչպես նաև Իմամ Խոմեյնիի ծննդյան տարեդարձին, մի խումբ մարդիկ, անցյալ տարիների ավանդույթի համաձայն, հանդիպել են...
Աղբյուր` Panorama.am
21:15
Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և թե‘ Ռուսաստանին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ կարծիքով Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և...
Աղբյուր` Panorama.am
21:08
Ընդամենը 10 օրից մեզ թալանից փրկողների շնորհիվ կունենանք երկու անգամ ավելի շրջհարկ, տասնյակ անգամ ավելի գույքահարկ. Սամսոն Գրիգորյան
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը իր Facebook-յան էջում գրել է. «Դե ինչ տիկնայք և...
Աղբյուր` Panorama.am
20:55
Եմենի հութիներն հայտնում են, թե խոցել են ԱՄՆ ռազմածովային նավատորմի կործանիչը, ԱՄՆ-ը այլ վարկած է ամտուցում
Եմենի Անսար Ալլահ շարժման մարտիկները (Հութիներ) Կարմիր ծովում ավիակիր «Հարրի Թրուման»-ի վրա հարձակման ժամանակ խոցել են ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ մարտահրավերների և անորոշության շրջանում. Վարդան Օսկանյան
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «2024-ի ավարտին ակնհայտ է, որ Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ...
Աղբյուր` Panorama.am
19:38
Հայաստանի դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես. Սերոբ խաչատրյան
ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը գրում է. «Մի քանի օր առաջ հրապարակվել էին Մաթեմատիկայի և Բնագիտության TIMSS-2023...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ու ոչ մեկի մոտ կոգնիտիվ դիսոնանս կարծես թե չի առաջանում. Կարեն Վրթանեսյան
Ռազմական հարցերով փարձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «ՆԳՆ ոստիկանները նռնակներ են նետում խաղաղ հավաքը լուսաբանող լրագրողների վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Խամենեին Իսրայելին սպառնում է ոչնչացմամբ
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հերթական անգամ հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացվի։ Նրա խոսքով, դա տեղի կունենա իրանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
45 տարի առաջ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները Փարիզում «ճամփու դրեցին» Թուրքիայի դեսպանատան կցորդին. Էդգար Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆոյսբուքի իր էջում գրում է․ «45 տարի առաջ այս օրը՝ 1979 թ․ դեկտեմբերի 22-ին, Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
17:00
Վրաստանի վարչապետը Զուրաբիշվիլուն սպառնացել է քրեական պատասխանատվությամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քրեական պատասխանատվության կենթարկվի երկու գործով, եթե նա...
Աղբյուր` Panorama.am
15:46
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի
Սպիտակի ԲԿ-ից հայտնում են, որ սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած «Երեկ` դեկտեմբերի 21-ին, սննդային թունավորումով...
Աղբյուր` Panorama.am
15:21
Նախարարի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ
ՀՀ ՏԿԵ նախարարությունից տարածել են նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ։ ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Իրանի և Ադրբեջանի սահմանամերձ Աստարա քաղաքում բեռնատարի ռուս վարորդին սպшնված են գտել
Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգում բեռնատարի սպանված ռուս վարորդի դի է հայտնաբերվել; Դեպքի մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
14:11
Նստել, նայում եմ նկարիդ... ծնունդդ շնորհավոր ասե°մ, թե լռեմ մրմուռով. Կարին Տոնոյան
Կարին Տոնոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շուտով կլուսանա, Մեն.... չմոռանաս, առավատյան 7:20 պիտի ծնվես, լույսս, չմոռանաս.... 4...
Աղբյուր` Panorama.am
13:53
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են. Երևան քաղաքում` Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Պուտինը հնարավոր է համարել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավումը
Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարելավման հնարավորությունը։ Այդ մասին նա հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
12:11
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ
Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռը վթարի է ենթարկվել հիվանդանոցի շենքին բախվելուց հետո։ Դեպքի մասին կիրակի օրը հայտնել է Habertürk...
Աղբյուր` Panorama.am
12:02
Շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մшրմին
Դեկտեմբերի 22-ին, ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևայի քաղաքի խանութում. Ալեքսանդր Լապշին
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում...
Աղբյուր` Panorama.am
10:40
Այսօրվա և առաջիկա երեք օրերի եղանակի տեսությունը
Երևանում դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ...
Աղբյուր` Panorama.am
10:33
«Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի, ինչի հետևանքով վիրավոր կա
Դեկտեմբերի 16-ին ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
09:48
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է, ինքնաթիռում գտնվող մարդիկ ողջ են։ Այդ մասին հայտարարել է Կամչատկայի երկրամասի ԱԻ նախարար...
Աղբյուր` Panorama.am
09:23
Հայաստանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց կա
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Իմ միակ այիբը եղել է այն, որ Նիկոլի իշխանության օրոք Գեղարքունիքի մարզպետ եմ եղել. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}