Անկարգություններից հետո Ղազախստանում ձերբակալվել է գրեթե 10 հազար մարդ
Ղազախստանի իրավապահ մարմինները մոտ 10 հազար մարդու են ձերբակալել երկրում տեղի ունեցած անկարգությունների հետ կապված։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Ղազախստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Նշվել է, որ խուզարկությունների ժամանակ ոստիկանությունը Ղազախստանի Տարազ քաղաքում Ազգային գվարդիայի և հատուկ նշանակության ջոկատի զինծառայողների հետ առգրավել է «Մակարով» ատրճանակ, զրահաբաճկոն և այլն։
Ղազախստանում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել հունվարի 2-ին։ Սկզբում Ժանաօզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս եկան փողոց՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու ընդդեմ գազի թանկացման։ Ավելի ուշ բողոքի ակցաները տարածվեցին ամբողջ երկրով մեկ։
Իշխանությունները հայտնեցին, որ կվերանայեն գազի սակագինը, սակայն երկրում իրավիճակը չկայունացավ։
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասը հունվարի 11-ին կմեկնի Ղազախստան
- Պուտին. Խաղաղապահ զորախումբը սահմանափակ ժամկետով կմնա Ղազախստանում
- ՀՀ-ում Ղազախստանի 6 քաղաքացի սպասում է հայրենիք վերադառնալուն
- Ղազախստանում անկարգությունների ժամանակ 164 մարդ է զոհվել
- Ղազախստան մեկնած հայ խաղաղապահների թվում կին կա
- Ղազախստանում հունվարի 10-ին համազգային սուգ է հայտարարվել
- Ղազախստանում ձերբակալվել է 3706 մարդ
- ԵՄ-ն քննադատում է Ղազախտանին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին