Արցախում ռուսական խաղաղապահ զորախումբը կղեկավարի Ալեքսանդր Վոլկովը
Արցախում ռուսական խաղաղապահ զորախումբն այսուհետ կղեկավարի գեներալ-մայոր Ալեքսանդր Վոլկովը: Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։
Հրամանատարի փոփոխությունը կատարվում է պլանային ռոտացիայի շրջանակներում։ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախումբը կգլխավորի գեներալ-մայոր Ալեքսանդր Վոլկովը:
Հրամանատարի փոխարինումը կատարվում է պլանային ռոտացիայի շրջանակում, գործերի ընդունման - փոխանցման ընթացակարգն արդեն սկսվել է:
Աղբյուրը հիշեցնում է, որ գեներալ-մայոր Վոլկովը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալն էր 2020 թվականի նոյեմբերից մինչև 2021 թվականի մայիսը, երբ խաղաղապահներին ղեկավարում էր գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը:
Ներկայում Անդրեյ Վոլկովը ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավարն է։
Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի պաշտոնը նախորդ տարվա սեպտեմբերից զբաղեցնում էր գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան