«Traction» ծրագիրը կներկայացնի 8 ընկերություններ առցանց Դեմո Օրվա ընթացքում
«Traction» ծրագիրը կներկայացնի 8 ընկերություններ առցանց Դեմո Օրվա ընթացքում
Եվրոպական միությունը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը և Վիվա-ՄՏՍ-ը համախմբել են ուժերը Քաթըլիսթ հիմնադրամի հետ` աջակցելու Հայաստանի ստարտափ ակադեմիայի Traction ծրագրի երկրորդ շրջափուլի իրագործմանը
Վիվա-ՄՏՍ ընկերությունից հայտնում են, որ 2022 թվականի հունվարի 25-ին, ժամը 20:00-ին Հայաստանի ստարտափ ակադեմիան կանցկացնի առցանց Դեմո օր՝ ներկայացնելու իր Traction ծրագրի երկրորդ շրջափուլի 8 ստարտափ շրջանավարտներին: 12-շաբաթյա մենթորության ծրագիրը՝ միտված օգնելու պրոդուկտ ունեցող և արդեն իսկ արդյունքներ գրանցած ստարտափներին արագացնել իրենց աճը և ներդրումներ ներգրավել, մեկնարկել է 2021 թվականի սեպտեմբերին:
Ծրագիրն իրականացվում է «Քաթըլիսթ» հիմնադրամի կողմից՝ Եվրոպական միության ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության ներքո Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ (EU-ITTD)։ Հայաստանի առաջատար բջջային օպերատոր Վիվա-ՄՏՍ-ը միացել է նախաձեռնությանը որպես կորպորատիվ գործընկեր և աջակից։
Ծրագրի շրջանակներում 8 ստարտափները, որոնք առաջարկում են տեխնոլոգիական լուծումներ կրթական, ֆինանսական, մեդիայի, տեղեկատվական անվտանգության, դեղագործության և առողջապահության ոլորտներում, ինտենսիվ աշխատել են Zynga-ից, CARFAX-ից, Dave-ից, Fyber-ից և այլ միջազգային ընկերություններից մենթորների հետ։ Թիմերը մշակել են աճի հաքինգի, վաճառքի և ներդրումների ներգրավման ռազմավարություններ՝ իրագործելով առաջադրված զարգացման նպատակները: Անցած 12 շաբաթների ընթացքում թիմերին հաջողվել է ապահովել միջազգային վաճառքներ ԱՄՆ-ում հավատարմագրված համալսարանների, կենսատեխնոլոգիական լաբորատորիաների հետ, գործարկել պրոդուկտների բարելավված տարբերակները IOS և Android հարթակներում, գրանցել օգտատերերի բազայի միջինում 70% աճ և ընդունվել միջազգային աքսելերացիոն ծրագրեր, ինչպիսին է TechStars-ը: 5 ընկերություն հնարավորություն են ստացել արժանանալու EU-ITTD ծրագրի կողմից տրամադրվող 50,000 եվրոյի չափով դրամաշնորհին։
Traction ծրագրի մենթոր և Լոս Անջելեսում խորհրդատվական կազմակերպության՝ Agile Clouders-ի համահիմնադիր Ալինա Շահնազարին նշել է. «Traction ծրագրին միանալում միտումս ստեղծագործ հիմնադիրների հետ աշխատելն էր պրոդուկտի զարգացման և աճի ուղղություններով: Ես իսկապես տպավորված եմ հիմնադիր թիմերի փորձառնությամբ և նրանց Հայաստանում նորարական ստարտափներ կառուցելու ձգտումով»:
Traction ծրագրի դեմո օրը հեռարձակվելու է Hero House-ի YouTube-յան ալիքով 2022 թվականի հունվարի 25-ին, ժամը 20.00-ին։
Բոլոր հետաքրքրվածները կարող են գրանցվել ուղիղ հեռարձակման հղումը ստանալու համար: Այն ներդրողները, ովքեր ցանկանում են Դեմո օրվան հաջորդող անհատական հանդիպումներ ունենալ ստարտափ հիմնադիրների հետ, կարող են գրանցվել «Investor Pass» տոմսով: Լրացուցիչ տեղեկությունները կուղարկվեն էլեկտրոնային փոստով: Նախնական գրանցումը, որը բաց կլինի մինչև դեմո օրը, պարտադիր է։
Եվրոպական միության մասին
Եվրոպական միության անդամ երկրները որոշել են միավորել իրենց գիտելիքները, ռեսուրսներն ու ճակատագրերը: Միասին նրանք ստեղծել են կայունության, ժողովրդավարության և կայուն զարգացման գոտի՝ պահպանելով մշակութային բազմազանությունը, հանդուրժողականությունը և անհատական ազատությունները:
Եվրամիությունը պարտավորվում է իր ձեռքբերումները և արժեքները կիսել իր սահմաններից դուրս գտնվող երկրների և ժողովուրդների հետ:
«Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի մասին
ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի կողմից: Այն նպատակ ունի Հայաստանում ստեղծել և զարգացնել ներդրումների ենթակա և նորարարական նախաձեռնությունները` հանգեցնելով ավելի ուժեղ և մրցակցային տեխնոլոգիական և նորարարական էկոհամակարգերի, որոնք ունեն արտահանման հնարավորություններ, ավելի մեծ քանակությամբ Science2Business2Education համագործակցության պլատֆորմներ և ավելի ակտիվ մասնակցություն HORIZON 2020 և HORIZON Europe նորարարական ծրագրերին:
Վիվա-ՄՏՍ-ի մասին
Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am:
«Քաթըլիսթ» բարձր տեխնոլոգիաների և ձեռներեցության զարգացման հիմնադրամի մասին
«Քաթըլիսթ» հիմնադրամը իրականացնում է բազմաթիվ ծրագրեր, որոնք միտված են նպաստել Հայաստանում տեխնոլոգիական և ձեռնարկատիրական էկոհամակարգը զարգացնելուն, ինչպես նաև ստարտափ էկոհամակարգը անհրաժեշտ ունակություններով և ընկերություններով համալրելուն։ Իրականցվող ծրագրերից են Հերո Հաուսը (Hero House), Հայաստանի ստարտափ ակադեմիան (Armenia Startup Academy), Արհեստական բանականության ինկուբատորը (AI Incubator), Ձեռնարկատիրական օգնականների դպրոցը (Entrepreneurial Assistants School), Ստարտափ Բուսթ Ուիքենդսը (Startup Boost Weekends), և այլն։
Հայաստանի Ստարտափ Ակադեմիայի մասին
Հայաստանի Ստարտափ Ակադեմիան կրթական ծրագիր է, որի նպատակն է աջակցել ստարտափներին ներդրումներ ներգրավել՝ նախապատրաստելով միջազգային շուկա ընդլայնմանը իր նախաաքսելերացիոն և Traction ծրագրերի միջոցով: Ծրագիրը մեկնարկել է 2017 թվականի հոկտեմբերին «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագրի աջակցությամբ՝ ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության շրջանակներում: Մեկնարկից ի վեր 112 ստարտափներից 266 ձեռներեց անցել են մենթորության շրջան աշխատելով 100+ բարձրակարգ միջազգային մասնագետների հետ։ Ծրագրի շրջանավարտներն ներգրավել են ավելի քան 10 մլն եվրո ներդրումներ դրամաշնորհային ֆինանսավորման, վենչուրային ֆոնդերի և հրեշտակ ներդրողների միջոցով: