11.01.2022. Արցախում կորոնավիրուսով հիվանդ16 պացիենտի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
Արցախի Հանրապետությունում հունվարի 10-ին կատարվել է 90 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք է գրանցվել:
Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 55 վարակակիր: Բժիշկները 16 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 30-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 411 քաղաքացու հետազոտություն, որից 29-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Հարակից հրապարակումներ`
- 05.01.2022. Արցախում կորոնավիրուսի 7 նոր դեպք է գրանցվել
- 31.12.2021. Արցախում կորոնավիրուսի 21 նոր դեպք է գրանցվել
- 30.12.2021. Արցախում կորոնավիրուսի 28 նոր դեպք է գրանցվել, 1 հիվանդ մահացել է