ԱԺ հանձնաժողովը միաձայն կողմ քվեարկեց ԿԲ նախագահի տեղակալի պաշտոնում Հովհաննես Խաչատրյանի թեկնածությանը
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց ԿԲ նախագահի տեղակալի թեկնածության հարցը: Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի՝ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրեց Հովհաննես Խաչատրյանի թեկնածությունը:
Հովհաննես Խաչատրյանը 2008 թվականից Ամերիաբանկի Ակտիվների պարտավորությունների և կապիտալի կառավարման վարչության պետն է, իսկ 2020 թվականի հուլիսից՝ ԿԲ խորհրդի անդամ:
20 րոպես տևած քննարկումից հետո հանձնաժողովը միաձայն կողմ քվեարկեց Հովհաննես Խաչատրյանի թեկանծությանը:
Հարակից հրապարակումներ`
- Մարդն ամուսնական մատանին գրավ է դնում, ինչո՞ւ եք պահանջում, որ այդ փողը պարտադիր նստացնեն նրա հաշվին. Արթուր Խաչատրյան
- Մենք «ազնվությունը» ու «բանիմացությունը» հանեցինք օրենքի նախագծից. Գևորգ Պապոյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում