Ադրբեջանը կրակել է Վերին Շորժայի դիրքերի ուղղությամբ, մեկ զինծառայող վիրավորվել է. ՀՀ ՊՆ
Հունվարի 11-ին, ժամը 15։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ զինծառայող ստացել է միջին ծանրության հրազենային վիրավորում։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Հայկական կողմի պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։
Ժամը 17։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցիները Ստեփանակերտ-Շուշի ճանապարհին հրազեն են ուղղել կին և երեխա ուղևորների վրա
- Ճիշտ կլիներ ճնշում գործադրվեր ադրբեջանցիների վրա՝ հանելու կրակ վարող դիրքերը. Տիգրան Աբրահամյան
- Կեղծ խաղաղասիրության շղարշի ներքո Ադրբեջանը շարունակում է առաջ մղել Արցախի հայաթափման ծրագիրը. ԱՀ ՄԻՊ
- Ասկերանի շրջանում ադրբեջանցիները 15 րոպե տևողությամբ ինտենսիվ կրակ են բացել. Արցախի ՆԳՆ
- Արցախում հրշեջ փրկարարները հայտնվել են թշնամու կրակոցների թիրախում. Արցախի ՆԳՆ
- ՊԲ ստորաբաժանումները չեն կրակել ադրբեջանական ընկերության աշխատակիցների ուղղությամբ. Արցախի ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան