Ադրբեջանն այսօր ակտիվացել է ՀՀ արևելյան սահմանագծի ուղղությամբ. Տիգրան Աբրահամյան
ԱԺ պատագամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Ադրբեջանն այսօր ակտիվացել է ՀՀ արևելյան սահմանագծի ուղղությամբ. պաշտոնապես հայտնի է, որ հայկական դիրքերի ուղղությամբ թշնամին հրետանի և անօդաչու թռչող սարքեր է կիրառել։
Հայկական կողմն ունի 3 վիրավոր, մյուս հանգամանքներն ու հնարավոր կորուստները, ըստ պաշտոնական գերատեսչության, դեռ ճշտվում են։ Ադրբեջանից հայտնել են իրենց մեկ զոհի մասին։
Այս ակտիվությունը գալիս է լրացնելու երեկ Արցախի 3 բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական սադրանքները, որի թիրախում խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական անձինք էին»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանին․ կան վիրավորներ․ ՊՆ
- Ադրբեջանը կրակել է Վերին Շորժայի դիրքերի ուղղությամբ, մեկ զինծառայող վիրավորվել է. ՀՀ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան