Հասարակություն 16:53 11/01/2022 Հայաստան

Պատրաստ սպասում էինք թշնամուն, բայց անակնկալ զինադադար կնքվեց. պատերազմի մասնակից ռեժիսոր Տիգրան Նալչաջյան

Դերասան, ռեժիսոր, սցենարիստ Տիգրան Նալչաջյանն ամանորյա օրերն անցկացրել է Արցախի Հանրապետությունում՝ հաճելին համատեղելով օգտակարի հետ: Panorama.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում կազմակերպել են «Դասարանցիները» ֆիլմի անվճար ցուցադրությունը, գրքեր են նվիրել Հին Շենի դպրոցի գրադարանին, գյուղի երեխաներին դպրոցական պայուսակներ, գրենական պիտույքներ:



«Բավական ուժեղ մարդիկ են արցախցիները: Նրանք այս ամենից հետո չեն խոսում տրտնջալով, բողոքելով, մարտական են տրամադրված: Ճիշտ է՝ մտահոգ են, բայց նաև դրական տրամադրվածություն տեսա, ում հետ որ ես խոսել եմ, շփվել, չեն ուզում լքել Արցախը: Ուժեղ, տոկուն մարդիկ ենք, ովքեր պատրաստ են շարունակել պայքարել»,- ասաց Տ.Նալչաջյանը:

Ռեժիսորն Արցախում ֆիլմ նկարելու մտադրություն ունի, թեև, ինչպես նշեց, ֆիլմ նկարահանելը բարդ է ծախսատարության և մասշտաբայնության տեսանկյունից:

«Մտածում եմ այդ մասին: Չի բացառվում ամռանը դա իրականանա: Բայց կուզեմ շրջանցել պատերազմի թեման: Ինչ-որ ակնարկ, խոսք, բնականաբար, չի կարող չլինել, բայց ֆիլմը չլինի հենց պատերազմի, պատերազմի դաշտի մասին, հատկապես որ այս պատերազմը հաղթանակած չէ, ստեղծագործական տեսանկյունից չի մոտիվացնում: Առանձին էպիզոդներով շատ լավ բաներ գիտեմ, որ կարող եմ նկարահանել մեր տղերքի, գումարտակների հերոսական գործողությունների մասին, բայց այդ թեմայով ֆիլմ անպայման կնկարահանեմ հաղթանակներից հետո»:

Տիգրան Նալչաջյանը «մոբի գումարտակով» մասնակցել է 44-օրյա պատերազմին:

«Պատերազմի վերջին տասը օրերին եղել եմ ամենաթեժ կետում՝ Շուշիի, Ստեփանակերտի մատույցներում: Մարտական եմ եղել տրամադրված: Մենք փաստաթղթի ստորագրման օրվա ցերեկը, այսինքն նոյեմբերի 9-ի ցերեկը, շատ հաջող մարտ էինք ունեցել, ամբողջությամբ ոչնչացրել էինք ադրբեջանական զորքին, որը փորձում էր գալ Ստեփանակերտի կողմ ու մեզ համար շատ անակնկալ էր, որ այդ հաջողությունից հետո գիշերը զինադադարի մասին լուր ստացանք:

Այդ օրը շատ ուժեղ ռմբակոծություն էր տեղի ունենում փոխադարձ, հատկապես թշնամու կողմից, բոլոր զենքերից հարվածում էին մեր դիրքերին, մեկ էլ անսպասելի ամեն ինչ լռեց: Մեզ թվում էր՝ հիմա պետք է իրենց համազորային զորքն առաջանա, պատրաստ սպասում էինք, որ մերձամարտ է տեղի ունենալու թշնամու հետ, բաց ոչինչ տեղի չունեցավ:  Ստորագրելուց հետո մեկ ժամ կամ կես ժամ անց տղաներից մեկը եկավ ու լուրը հայտնեց, բառացի ասաց՝ տղերք, զինադադար է, Նիկոլը հողերը հանձնել է: Բնականաբար, արձագանքը շատ վատ էր, չէինք սպասում ու չէինք ուզում նման ելք»,- պատմեց նա:

Հայաստան վերադառնալուց հետո է ավելի մանրամասն տեղեկացել, թե ինչ է եղել, ինչ է ստորագրվել:

«Պատերազմը դավաճանական էր, կասկած չունեմ: Քանի հոգու կողմից է դավաճանվել, այլ հարց է: Այն, որ ասում են նախկինները զենք չեն առել, մասամբ համաձայն եմ, մասամբ ոչ, որովհետև ամեն դեպքում այդ ողջ պատերազմն իրականացվել է նախկինների գնած զենքով: Մեր տղերքը հիմնականում թշնամու ԱԹՍ-ների հարվածներից են զոհվել, շատ դեպքերում անգամ մարտի չեն մասնակցել»,- ասաց պատերազմին մասնակից ռեժիսորը:

Նա վստահ է՝ եթե զորքը զորքի դեմ կռիվ լիներ, ադրբեջանցիները հաղթելու շանս չէին ունենա:

Տիգրան Նալչաջյանը մեկ այլ համոզմունք էլ ունի՝ հայ ժողովուրդը դեռ անպայման կունենա հաղթանակ՝ ուզի դա, թե ոչ:

«Անփառունակ ավարտ ունեցած պատերազմից հետո հնարավոր չէ խաղաղություն լինի, դա լինելու է թուրքահպատակություն: Ես ինքս երազում եմ խաղաղության մասին, կուզեի տարածաշրջանում լիներ խաղաղություն, նստեի մեքենա ու գնայի  Վանա լիճը տեսնել, հանգիստ շրջեի, բայց իրենց՝ այսօր բերած «խաղաղությունը» թուրքահպատականություն է, տնտեսապես այնպես կկլանեն, որ այստեղից բան չի մնա, ամբողջն իրենցով կանեն: Դրա հնարավորությունը հանգիստ ունեն, որևէ խոչընդոտ չեն ունենալու»,- նշեց մեր զրուցակիցը:

Ռեժիսորի խոսքով, իսկական խաղաղությունը կլինի այն ժամանակ, երբ մենք որոշակի արդարություն վերականգնենք, մեզ զգանք ուժեղ, երբ որ գոնե Շուշին, Հադրութն ու Քարվաճառը կլինեն մեր ձեռքին, Հայաստանի տարածքում որևէ ճանապարհի վրա ադրբեջանցի ոստիկան կամ զինվոր կագնած չի լինի:

«Այդ ամեն ինչից հետո մենք իսկապես կարող ենք գնալ խաղաղության»,- ասաց Տիգրան Նալչաջյանը:

Լուսանկարները՝ Տիգրան Նալչաջյանի ֆեյսբուքյան էջից

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am
17:20
Արդյոք Հայկ Ղալումյանի և Հայկ Սարգսյանի միջև քաշքշոց է եղել. Սիմիդյանը՝ միջադեպի մասին
«Միջադեպ ուղղակի չի եղել, քննարկման ժամանակ տասնյակ մարդիկ են եղել։ Կարող է հանդիպումից հետո երկու գործընկեր ուղղակի խոսել են։ Որևէ...
Աղբյուր` Panorama.am
17:11
ՄԻՊ-ն ու նոր բանտապետն այցելել են «Արմավիր» ՔԿՀ, որտեղ մի քանի դատապարտյալ դեռ հացադուլ է իրականացնում
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 10-ին այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր»...
Աղբյուր` Panorama.am
17:06
Տավուշի մարզպետն ու իր ենթակաները ինչի՞ համար են ճոխ պարգևատրվում, եթե լավ չեն աշխատում. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Տավուշի մարզպետ,Նիկոլ Փաշինյանի դասընկեր ,քավոր Հայկ Ղալումյանը, մարզպետարանի պաշտոնյաները...
Աղբյուր` Panorama.am
17:02
Անհուսալի վարկ ունեցողներին պետության աջակցությունն ունի դրական և բացասական կողմեր. Սուրեն Պարսյան
Կառավարությունը դեկտեմբերի վերջին նիստում որոշում ընդունեց, որով անհուսալի վարկ ունեցողներին կտրամադրի ֆինանսական աջակցություն՝ նրա ֆորմալ...
Աղբյուր` Panorama.am
16:59
«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» ծրագրով 3 հայտ կստանա աջակցություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային...
Աղբյուր` Panorama.am
16:57
Մարության. Հիմա արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ Փաշինյանին
Երևանի նախկին քաղաքապետ, հումորիստ, դերասան Հայկ Մարությանը տրանսպորտի թանկացման վերաբերյալ ակնկալում է լսել Նիկոլ Փաշինյանի կարծիքը։...
Աղբյուր` Panorama.am
16:56
«Մեր ընտանիքի համար ամենախառը, ուրախ ու տոնական օրն է». Հրանտ Թոխատյանի ծննդյան օրն է
Հայաստանի ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանն այսօր նշում է ծննդյան 67-ամյակը։ «Հունվարի 10-ը մեր ընտանիքի համար ամենախառը,...
Աղբյուր` Panorama.am
16:45
Ես ու իմ նման շատ մարդ հրաշքով ենք այս ամենից փրկվել. Հրաչ Մուրադյանը՝ Լոս Անջելեսից
Այս պահին գտնվում է Կալիֆոռնիայում գտնվող հաղորդավար Հրաչ Մուրադյանը անդրադարձել է ԱՄՆ-ում տեղի ունեցած աղետին ու դրա հետևանքներին, նաև նշել է,...
Աղբյուր` Panorama.am
16:20
Դատարանը մերժել է Wildberries-ի ակտիվների վերաբերյալ Բակալչուկի հայցը
Մոսկվայի մարզի արբիտրաժային դատարանը ապացույցներ չի գտել Wildberries-ի հիմնադրի ամուսնու՝ Վլադիսլավ Բակալչուկի հայցի վերաբերյալ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
16:11
Միխայիլ Բոյարսկու որդին արձագանքել է հոր՝ հոսպիտալացման մասին լուրերին
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին սովորական հետազոտություն է անցնում Սանկտ Պետերբուրգի բժշկական հաստատություններից մեկում և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}