12.01.2022. Կորոնավիրուսի 289 նոր դեպք է գրանցվել, մահացել է 6 քաղաքացի
Հայաստանում հունվարի 11-ին կատարվել է 6134 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 289 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 83 հիվանդ, գրանցվել է մահվան 6 դեպք: Մահացածներից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, ՀՀ-ում հունվարի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 346513 դեպք, որոնցից 333200 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3789 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8010 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1514 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9524 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2620189 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 11.01.2022. Կորոնավիրուսի 243 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 քաղաքացի
- 10.01.2022. Կորոնավիրուսի 126 նոր դեպք է գրանցվել, մահացել է 3 քաղաքացի
- 08.01.2022. Կորոնավիրուսի 134 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 քաղաքացի
- 06.01.2022. Կորոնավիրուսի 134 նոր դեպք է գրանցվել
- 05.01.2022. Կորոնավիրուսի 129 նոր դեպք է գրանցվել, 4 մարդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան