Բուլղարիայում Քովիդի «կանաչ վկայականներին» դեմ ցույցերի ընթացքում տուժել է ութ ոստիկան
Ութ ոստիկան տուժել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող հակաքովիդյան ցույցերի ժամանակ, երբ ցուցարարները փորձել են ներխուժել Խորհրդարանի շենք։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին՝ հղում անելով բուլղարական ԶԼՄ-ներին։
Այսպես կոչված «կանաչ վկայականների» դեմ ցույցերը կազմակերպել են տեղի «Վերածնունդ» կուսակցության պատգամավորները։ Դրան մասնակցել են հազարավոր մարդիկ երկրի տարբեր քաղաքներից, որոնք Սոֆիա են ժամանել ավտոբուսներով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «կանաչ վկայականների» դեմ բողոքի ալիքի ընթացքում ցուցարարները ճեղքել են խորհրդարանը շրջապատած ոստիկանական շղթան և փորձել ներխուժել շենք։
Բախումների ժամանակ վիրավորված իրավապահների թիվը, վերջին տվյալներով, կրկնապատկվել է՝ հասնելով ութի։ Նրանցից շատերը վնասվածքներ են ստացել կողոսկրերի շրջանում։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին