ՀԱՊԿ խաղաղապահների դուրսբերումը Ղազախստանից կմեկնարկի հինգշաբթի. Տոկաև
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն Ալմաթիում կայացած օպերատիվ շտաբի նիստում հայտարարել է, որ ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի դուրսբերումը նախատեսվում է սկսել հինգշաբթի: Այս մասին գրում է Ռիա նովոստին։
«Վաղը մեկնարկում է ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի կազմակերպված դուրսբերումը: Ես բանակցություններ եմ ունեցել համապատասխան պետությունների ղեկավարների հետ: Օգտվելով հնարավորությունից՝ ցանկանում եմ երախտագիտություն հայտնել զորակազմի հրամանատարությանը այս մի քանի օրվա ընթացքում կատարած աշխատանքի համար»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին հեղուկ գազի թանկացման պատճառով։ Բողոքի ակցիաների ժամանակ բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նույն օրը նա դիմել էր նաև ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին՝ ահաբեկչական սպառնալիքի հաղթահարման հարցում օգնության համար։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով:
Հայաստանի զինված ուժերի 100 զինծառայող ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում գործուղվել է Ղազախստանի Հանրապետություն։
Հարակից հրապարակումներ`
- Ալմաթիում հայ խաղաղապահների հիմնական խնդիրն է կանխել ջրի թունավորումը և ապահովել հացի գործարանի անվտանգությունը
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասը հունվարի 11-ին կմեկնի Ղազախստան
- Ղազախստան մեկնած հայ խաղաղապահների թվում կին կա
- Հայ խաղաղապահները մեկնել են Ղազախստան
- ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը պահպանելու են Ղազախստանի պետական և ռազմական կարևոր օբյեկտները
- Հայաստանից թող գնան «Էրատոն», Փաշինյան Նիկոլն ու Սիմոնյան Ալենը. Արձագանքներ Փաշինյանի՝ Ղազախստան ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր ուղարկելու որոշմանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան