ՄԻՊ ՔՊ թեկնածուն չի կիսում Ալեն Սիմոնյանի՝ Արման Թաթոյանի զեկույցները կասկածի տակ դնող մոտեցումները
«Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի զեկույցները, առնվանզ վերջին տարիներին, որոնց ուղղակի ծանոթ եմ, կոնկրետ փաստարկված են»,- «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ հանդիպմանն ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Քրիստինե Գրիգորյանը։
Նա այսպես պատասխանեց պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին, ով նախ ասաց, որ հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը, ՄԻՊ գրասենյակը զանգվածային հարձակման է ենթարկվել իշխանության կողմից, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երբեմն կասկածի տակ է դնում ՄԻՊ զեկույցները, մասնավորապես ռազմագերի խոշտանգումների հետ կապված, ապա հետաքրքրվեց՝ ձեր գնահատմամբ արդյո՞ք նորմալ է այդ վիճակը։
Ք. Գրիգորյանի կարծիքով, ծայրահեղ դաժանությամբ իրականացված խոշտանգումների հանգամանքները բացահայտելը շոկային կարող է լինել, բայց այլ կերպ հնարավոր չէ ցույց տալ, որ ադրբեջանական իշխանություններն ուղղակի հայատյացության քաղաքականությամբ են դրդված այդ խոշտանգումներն առանձնահատուկ դաժանությամբ իրականացնում։
«Եթե զեկույցներում, միջազգային հարթակներում չի բարձրաձայնում, բա էլ ո՞նց անի, պաշտպանի գործիքակամզը դրանք են։ Կարծում եմ՝ պատերազմից հետո դա ամենաքիչ շոկն է, որ կարելի է մեր ժողովրդին ենթարկել։
Չեմ կիսում այդ մոտեցումը»,- ասաց ՄԻՊ թեկնածուն։
Ինչ վերաբերում է իշխանության ներկայացուցիչների կողմից ՄԻՊ թիրախավորումներին, Ք. Գրիգորյանը նշեց, որ միգուցե եղել են նման դեպքեր, համարում է առնվանզ ոչ օգտակար, պաշտպանի մանդատը պետք է բոլորի հոգածության առարկան լինի։
Հարակից հրապարակումներ`
- Իշխանությունը ՄԻՊ թեկնածու է առաջադրել Քրիստինե Գրիգորյանին, որովհետև առաջադրման առաջարկները մերժել են բոլոր բարձր հեղինակություն ունեցող իրավաբանները. Բաբայան
- ՔՊ-ն քվեարկությամբ ՀՀ ՄԻՊ թեկնածու առաջադրեց Ստամբուլյան և Լանզարոտեի կոնվենցիաների լոբբիստին
- Դուք երջանիկ անորոշության, կամ տեղեկատվական վաակումի մեջ եք գտնում. Արեգնազ Մանուկյանը՝ ՄԻՊ թեկնածուին
- Եղիշե Կիրակոսյանը գտնում է, որ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը ազդեցություն կունենա գերիների խնդրի վրա
- Ալեն Սիմոնյանի՝ գերիների վերաբերյալ հայտարարությունը կազմակերպված բնույթ է կրում ամենաբարձր ղեկավարության կողմից. Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան