Արդյո՞ք ՄԻՊ թեկնածուն ընտրվելու դեպքում պատրաստ է լսել Փաշինյանին, բայց անել այն, ինչն ինքն է մտածում
«Բոլորս էլ հեռու ենք այն մտքից, որ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ինչ-որ ընդդիմադիր հայացքներով է բարձրացում սուր հարցադրումներ։ Ուղղակի իր արսենալում ունի փաստեր և իրավունքների պաշտպանության իր մանդատը»,- «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ հանդիպմանն ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Քրիստինե Գրիգորյանը։
Պատգամավոր Գեղամ Նազարյանն ասաց, որ լավ է ճանաչում Նիկոլ Փաշինյանին, գիտի, որ հաճախ է զանգելու Ք. Գրիգորյանին, եթե ընտրվի Մարդու իրավունքների պաշտպան, ապա հարցրեց՝ արդո՞ք պատաստ է լսել նրան, բայց անել այն, ինչ մտածում է, կաշկանդվա՞ծ չի լինի Փաշինյանի զայրացած զանգերից, պահանջներից։
ՄԻՊ թեկնածուն պատասխանեց. «Կարծում եմ՝ պաշտոնի համար սահմանադրական մակարդակում ամրագրված երաշխիքները լինելու են իմ այն վահանը, որը պետք է ինձ պաշտպանի։ Ունեմ բոլոր երաշխիքները՝ այդ զանգերը սիրալիր լսել, բայց անել իմ գործը»։
Հարակից հրապարակումներ`
- Այս ուղղությամբ Արման Թաթոյանի կատարած աշխատանքը նույն ջանասիրությամբ պետք է առաջ տանել. Քրիստինե Գրիգորյան
- ՄԻՊ ՔՊ թեկնածուն չի կիսում Ալեն Սիմոնյանի՝ Արման Թաթոյանի զեկույցները կասկածի տակ դնող մոտեցումները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան