Մտավորականի իր շիտակ կեցվածքով Ռազմիկ Դավոյանը երբեք անհաղորդ չի եղել մեր պետության խնդիրներին. Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել բանաստեղծ, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանի մահվան կապակցությամբ:
Ուղերձում մասնավորապես ասված է.
«Խոր վշտով ընդունեցի ժամանակակից հայ պոեզիայի ամենաակնառու դեմքերից մեկի՝ անվանի բանաստեղծ, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանի մահվան լուրը:
Դավոյանը մեծ ավանդ ունի արդի հայ քնարերգության զարգացման գործում: Նրա ստեղծագործությունները տասնամյակներ շարունակ, ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ Հայաստանի անկախության շրջանում, ընդունվել և սիրվել են ընթերցողների կողմից, թարգմանվել աշխարհի տարբեր լեզուներով և ճանաչում գտել նաև օտարալեզու գրասերների շրջանում:
Մտավորականի իր շիտակ կեցվածքով նա երբեք անհաղորդ չի եղել մեր պետության ու ժողովրդի ձեռքբերումներին ու խնդիրներին:
Անդառնալի կորստի կապակցությամբ խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ռազմիկ Դավոյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և անվանի մտավորականի բազմահազար ընթերցողներին»:
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է Ռազմիկ Դավոյանի մահվան կապակցությամբ
- Ինչքան հեռանանք երկրային Դավոյանից, այնքան նրա մեծությունը տեսնելու ենք
- «Ռազմիկ Դավոյանի ստեղծած գրականությունն ինքնատիպ ճանապարհ է դեպի մարդն ու մարդկայինը»
- Մահացել է բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան