Ստեփան Դանիելյան. Մենք խաղաքարտ ենք՝ 6-ոց, կամ 10-ոց
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Հայաստանում քաղաքական պատկերացումները պրիմիտիվ-կենցաղային են: Շատերը համոզված են, որ
- գնում է կենց ու մահու կռիվ Արևմուտքի ու Ռուսաստանի, նաև Արևմուտքի ու Չինաստանի միջև և վերջում նրանցից մեկն ու մեկը հաղթելու է: Սա ենթադրում է, որ պետք է ընտրել պոտենցիալ հաղթողին ու նրա կողքը կանգնել,
- ներքաղաքական կյանքում ընդդիմությունը պետք է միշտ հակադրվի իշխանությանը, իսկ իշխանությունը՝ ընդդիմությանը, հակառակ դեպքում կամ ընդդիմությունն է ծախվել իշխանությանը, կամ իշխանությունն է թույլ,
-գերտերությունները կամ մեզ թշնամի են ու Հայաստանի դեմ դավադրություններ են կազմակերպում, կամ մեր բարեկամներն ու դա ցեմենտ-բետոն մոտեցում է ու անփոփոխ է:
Այս մոլորությունները կարելի է երկար շարունակել:
Նախ, Ռուսաստանն, Չինաստանը, ԱՄՆ-ն շախմատային պարտիա են խաղում, բազմաքայլ ու բազմաբովանդակ, որտեղ միմյանց ոչնչացնելու նպատակ չկա, որովհետև դա անհնարին է, նաև շատ վտանգավոր անգամ հաղթողի համար:
Ընթանում է նոր աշխարհակարգի ապագա սկզբունքների համար գործընթաց, որի ընթացքում միմյանց ճնշում են, զսպող մեխանիզմներ են ստեղծում, նաև միմյանց նոր հնարավորություններ են ցույց տալիս՝ փոխշահավետ: Դա պրոցես է:
Ինչ վերաբերվում է ներքաղաքական կյանքին, ապա սխալ պատկերացումներն արտաքին քաղաքականության մասին, սխալ հետևությունների պատճառ է դառնում: Յուրաքանչյուրն դրսից հովանավոր է որոնում: Եթե գործող իշխանությունը Ռուսաստանի հետ է գործում, օրինակ Ղազախստանի պահով, ապա պետք է դրան ընդդիմանալ, անկախ նրանից, թե դա մեր ազգային շահի տրամաբանության մեջ է, թե ոչ, ու արդյունքում ընկնում են դեստրուկցիայի մեջ, որի հետևանքը հիմար վիճակն է՝ անհեռանկար քաղաքական ապագա:
Գործող իշխանությանն էլ ձեռնտու է հակառուսական ընդդիմությունը, որովհետև դրանով իրենց իշխանությունն է ամրապնդվում, բա ... Ամերիկան: Ամերիկան Հայաստանում խնդիրներ չունի, նա իր խնդիրները լուծում է Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի հետ, իսկ ինչ պետք է իրեն, ստանում է Հայստանիիշխանությունից՝ ով էլ լինի Հայաստանում այդպիսին:
Մենք չունենք մեզ թշնամի գերտերություն, որովհետև թշնամի լինելու համար պետք է քեզնից ինչ-որ բան ներկայացնես: Մենք խաղաքարտ ենք՝ 6-ոց, կամ 10-ոց: Այ աստեղ արդեն ամեն ինչ մեզանից է կախված, եթե մեզ ճիշտ ենք պահում, կարող ենք 10-ոց լինել ու լինել խաղի կրտսեր անդամ, ու ունենալ պահանջներ: Կա նաև 6-ոց լինելու տարբերակը»։
Հարակից հրապարակումներ`
- Զարգացումները կարող են շատ անսպասելի լինել․ Ստեփան Դանիելյան
- Ստեփան Դանիելյան. Հարգելով ԱՄՆ առողջ ցինիզմը՝ սա կարևոր դաս է բազմաչարչար հայ հեռուստադիտողի համար
- Ստեփան Դանիելյան. Ղազախստանում լուծվում է թյուրքական աշխարհի ճակատագիրը
- Ստեփան Դանիելյան. Հեղինակություն-իշխանություն ունենալու համար պարտադիր չէ կոնկրետ այդ պահին լեգալ իշխանություն ունենալ
- Ստեփան Դանիելյան. Դուք միմյանց դեմ պայքարելով իրականում ինքներդ ձեր դեմ եք պայքարում
- Ստեփան Դանիելյան. Այս հարցում ազգին պառակտելու տաղանդը բնորոշում է այս կառավարության ադեկվատության աստիճանը»
- Ստեփան Դանիելյան. Հայաստանում ոչ մի թուրքական ազդեցության և ուղղակի լրտես չի ձերբակալվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին