Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը Ոստիկանությունում հարցաքննվել է ՝ ծանր վիրավորանքի գործով
Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը հրավիրվել է Նոր Նորքի Ոստիկանության բաժին։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը տեղեկացնում է, որ Ադիբեկյանը հարցաքննության է կանչվել ծանր վիրավորանքի գործով։
«Այստեղ եկել ենք, որպես հարցաքննոթյան հրավիրվածներ՝ ծանր վիրավորանքի գործով, որը տևական ժամանակ է դարձել է խոսքի ազատության, բողոքի ազատության ճնշման գործիք։ Զավեշտն այն է, որ առհասարակ քրեական պատասխանատվությունը վերացնելը ՝ վիրավորանքի, զրպարտության համար, դեռ 2000-ականներին եղել է Հայաստանի Եվրոպայի խորհրդին անդամակցելու պայման։ Հիմա այն մարդիկ, որոնք այդ պայմանը դրել են և Հայաստանը վերացրել էր դրա քրեական պատասխանատվությունը, այս նոր իշխանությունը դա վերականգնում են և որևէ արձագանք արևմտյան շրջանակներից չկա, որոնք այսպես ասած «քավորներն են եղել»։ Ես չգիտեմ, դրա գինը որն է՝ հայոց ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվելն է, արցախահայության շահերն այլևս չհետապնդելն է, ի՞նչ գին է վճարում ներկայիս իշխանությունը»։
Մելիքյանը նաև հիշեցրեց, որ ժամանակին Ադիբեկյանը մեծ ավանդ է ունեցել ադրբեջանական կեղծ քարոզչության դեմ պայքարում։ Իրավապաշտպանը հստակեցնում է ՝ ֆեսբուքյան գրառում է եղել, որի պատճառով Ադիբեկյանը կանչվել է ոստիկանությունում։
Արմինե Ադիբեկյանն էլ պարզաբանեց․«Ես ընդամենը ցիտել եմ իր գրքում օգտագործված բառամթերքը ՝ իր համախոհների և թիմակիցների հասցեին։ Պարզապես ուզում եմ նշել՝ մարդիկ, որոնք անպատվությունը բերել են մեր գլխին և շարունակում են անպատիվ քայլեր կիրառել և հայ ժողովրդի և հայոց պետականության դեմ, զոռբայությամբ և ապօրինի տեսքով փորձում են իրենց արժանապատվությունը հաստատեն, ապա կցանկանամ հայտնեմ՝ պարոնայք արժանապատվությունը ձեռք է բերվում արժանապատիվ գործերով, կերտվում է պետականաշեն գորխողություններով, այլ ոչ թե ինձ կամ իմ կոլեգաներին քաղմաս բերելով, քրգործ հարուցելով։ Միգուցե դուք ձեր արժանապատվությունը կրկին դրել եք վաճառքի՝ փորձելով մեզանից փող պոկել։Նրանք չեն կարողանալու ինձ և իմ նմաններին լռեցնել։ Ոչ մի հոդված չի կարող ինձ զրկել՝ իմ զարույթն արտահայտելու իրավունքից»։
Ադիբեկյանը նաև խորհուրդ տվեց ուշադիր կարդալ իրենց առաջնորդի գիրքը ու դրանում կիրառված բառամթերքը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան