Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 596 նոր դեպք, մահացել է 47 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 596 նոր դեպք: Այս մասին գրում է վրացական «Առաջին ալիք»-ը։
Նշվում է, որ ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 58 109 թեստ, այստեղից 34 115-ը՝ հակագենի արագ թեստով և 23 994-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. Օրական- 9,63%, վերջին 14 օրը- 8,51%, վերջին 7 օրը -9,79%:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 973 909 դեպք: Ապաքինվել է ևս 2 946 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 919 367:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 47 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 14 311 անձ:
Երկրում ընդհանուր կատարվել է 2 577 637 պատվաստում, օրական՝ 10 688:
Կարանտինի ռեժիմում է 83 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 4 418-ը: