Օբամա. Ռուսաստանը կառուցողական գործընկեր է Սիրիայի հարցում
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման գովաբանել է Ռուսաստանի դերակատարությունը սիրիական ճգնաժամի կարգավորման միջազգային գործընթացքում: Այսօր Մանիլայում Ասիական-խախաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության խորհրդաժողովի շրջանակներում Ֆիլիպինների նախագահ Բենիգնո Ակինոյի հետ հանդիպումից հետո ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, որ «Մոսկվան կառուցողական գործընկեր է Վիեննայում ընթացքող միջազգային բանակցություններում, որի մասնակիցները նպատակ ունեն Սիրիական ճգնաժամում քաղաքական անցում կատարել»: Այս մասին հաղորդում է գերմանական «Deutsche Welle»-ի ռուսական գործակալությունը:
Օբաման միաժամանակ հիշեցրել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև շարունակում են տարակարծություններ պահպանվել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պաշտոնավարման հարցի շուրջ, միաժամանակ, ըստ Օբամայի, Կրեմլը աջակցում է Ասադի ռեժիմին ռազմական գործողությունների համատեքստում, սակայն հիշյալ տարաձայնությունները չեն խանգարել, որպեսզի Վիեննայի բանակցություններում կողմերը կարողանան դիտարկել Սիրիայում կրակի դադարեցման համար բոլոր հնարավոր տարբերակները:
Օբաման նաև հույս է հայտնել, որ Մոսկվան Սիրիայում Ասադի ռեժիմին աջակցելու փոխարեն կսկսի պայքարել կոնկրետ «Իսլամական պետության» դեմ: Ըստ «Reuters» գործակալության`ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է վերոհիշյալ հարցի շուրջ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու նպատակադրվածության մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան