Ղազախստանում ստեղծված իրավիճակը հաստատեց ՀԱՊԿ-ի արժեքը՝ որպես ռազմաքաղաքական կառույց․ Տոկաև
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասեմի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ հանրապետությունում անցյալի անկարգությունների հետ կապված իրավիճակը հաստատում է ՀԱՊԿ-ի արժեքը՝ որպես ռազմաքաղաքական կառույց։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։
«Այս իրավիճակը մեկ անգամ ևս հաստատեց կազմակերպության արժեքը՝ որպես ռազմաքաղաքական կառույցի։ Կարծում եմ, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասին այժմ խոսում են միջազգային հանրությունում։
Կազմակերպության արդյունավետությունն այս իրավիճակում բավականին հստակ դրսևորվեց։ Իմ դիտարկմամբ՝ չափազանց կարևոր է, որ քարտուղարությունը փոխգործակցություն հաստատի այլ միջազգային կազմակերպությունների ղեկավարության հետ»,- ասել է Տոկաևը։
Նա նշել է, որ շատ տեղին է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խաղաղապահ գործողությունների հատուկ ներկայացուցչի ինստիտուտի ստեղծումը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան