ՀԲ. Հայաստանում տնտեսական աճը 2022 թվականին կլինի 4.8%
Հրապարակվել է ՀԲ-ի Գլոբալ տնտեսական հեռանկարներ զեկույցը (Հունվար, 2022): Զեկույցը կանխատեսում է, որ Հայաստանում տնտեսական աճը 2022 թվականին կլինի 4.8%, իսկ 2023-ին` 5.4%:
Հաջորդ տարվա համար նախատեսվող տնտեսական աճի արագացումը ՀԲ փորձագետները պայմանավորում են մի քանի գործոնով։
«Հուսալի մասնավոր սպառումը և կայուն ներդրումային միջավայրը կաջակցեն ներքին պահանջարկին և կփոխհատուցեն շարունակվող հարկաբյուջետային կոնսոլիդացիայի ձգձգումը՝ արագացնելով 2023-ին տնտեսական աճը: Կանխատեսումը պայմանավորված է աշխարհաքաղաքական լարվածության թուլացման և պատվաստումների առաջընթացով, ինչպես նաև սպառողների և բիզնեսի վստահության բարելավմամբ»,-ասված է զեկույցում։
ՀԲ փորձագետները նշում են, 2021-ին գրանցված ինտենսիվ աճը դանդաղելու է կորոնավիրուսի նոր շտամների տարածմամբ պայմանավորված։ Տնտեսական աճի տեմպերը կնվազեն, եթե 2020-ին գրանցվել էր 5.5 տոկոս աաճ, 2021-ին՝ 4.1 տոկոս, ապա 2023-ին նախատեսվում է 3.2 տոկոս աճ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին