Էդգար Մանուչարյան. «Ինձ թվում էր, որ Պրոմեսն ավարտել է կարիերան»
«Ուրալի» կիսապաշտպան Էդգար Մանուչարյանը, ով անցյալում հանդես է եկել «Այաքսում», կիսվել է ամստերդամյան թիմի այն սաների մասին հիշողություններով, ովքեր կարիերան շարունակում են ռուսաստանյան ակումբներում:
«Երբ ես խաղում էի, Օզբիլիսն ու Էբեսիլիոն դեռ փոքր էին: Բյուտներին չեմ հիշում:
Կապված Պրոմեսի հետ՝ մի պատմություն կպատմեմ: Նրա հետ միասին հանդես էինք գալիս «Հարլեմում», իսկ հետո հանդիպեցինք Եկատերինբուրգում: Մտնում ենք խաղադաշտ, նա գրկում է ինձ ու ասում. «Էդգար, չես հիշո՞ւմ»: Նայում եմ՝ ծանոթ դեմք է: Նույնիսկ մտածել չէի կարող, որ «Հարլեմի» Պրոմեսն ու «Սպարտակի» Պրոմեսը նույն մարդն է: Ինձ թվում էր՝ նա արդեն ավարտել է կարիերան»,- նշել է Մանուչարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան