ԱՄՆ-ը ՀԱՊԿ ուժերին կոչ է անում լքել Ղազախստանը
Միացյալ Նահանգները ողջունում է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի՝ Ղազախստանում իրականացրած առաքելության մասին հայտարարությունը և կոչ է անում զորախմբին արագ լքել հանրապետությունը, ինչպես պահանջել են այդ երկրի իշխանությունները։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին երեքշաբթի կայացած ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։
«Մենք ողջունում ենք Ալմաթիում իրավիճակը հանդարտեցնելու մասին հաղորդումները: Մենք ողջունում ենք նաև նախագահ Տոկաևի հայտարարությունը, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը կատարել են իրենց առաքելությունը»,- ասել է նա և հավելել.
«Մինչև այս գործընթացի ավարտը, մինչ խաղաղապահ ուժերի դուրսբերումը, մենք շարունակում ենք կոչ անել բոլոր խաղաղապահներին հարգել մարդու միջազգային իրավունքները և կատարել իրենց պարտավորությունը՝ անհապաղ լքել երկիրը, ինչպես պահանջել է Ղազախստանը»:
Տոկաևը երեքշաբթի ասել էր, որ ՀԱՊԿ զորամիավորման դուրսբերումը Ղազախստանից կսկսվի երկու օրից։
Հարակից հրապարակումներ`
- Անկարգություններից հետո Ղազախստանում ձերբակալվել է գրեթե 10 հազար մարդ
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասը հունվարի 11-ին կմեկնի Ղազախստան
- Տոկաև. Ղազախստանում հակաահաբեկչական գործողությունը կավարտվի մոտ ապագայում, դրանով կավարտվի նաև ՀԱՊԿ առաքելությունը
- Պուտին. Խաղաղապահ զորախումբը սահմանափակ ժամկետով կմնա Ղազախստանում