Հունվարի 14-ի հանդիպումից առաջ Թուրքիան ուղերձ է հղում՝ հարցերի լուծումը դիտում է նաև ռազմական մակարդակով. Արթուր Համբարձումյան
«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի շահերը ներկայացված է լինելու բավականին պատկառելի փորձ ունեցող դիվանագետով, ով հունվարի 14-ի հանդիպումից մի քանի օր առաջ հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ։ Սրա ուղերձ այն է, որ Թուրքիան ոչ միայն այս հարցերի լուծումը դիտում է դիվանագիտական մակարդակում, նաև ռազմական մակարդակով»,- ասուլիսում ասաց Շիրակի պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանը։
Նա նշեց, որ սրան Հայաստանը հակադարձում է մի կողմից Ռուբեն Ռուբինյան, մյուս կողմից՝ պատմության ուսուցիչ Սուրեն Պապիկյան։
«Բայց նրանց հանդիպումը նույնիսկ իրադարաձություն չէ ՔՊ-ում կամ իրենց թաղում։ Ահա այսպես ոտաբոբիկ մենք գնում ենք այս հանդիպմանը»,- նշեց Ա. Համբարձումյանը։
Նա ասաց, որ թուրքերի՝ նախկինում առաջ քաշած նախապայմանները, ըստ էության, բավարարվել են, նոր նախապայմաններ են առաջ քաշում, որի մասին խոսում են ոչ պաշտոնական հարթակներում։ Օրինակի համար նշեց «Զանգեզուրի» միջանցք» և այլն։
«Նիկոլ Փաշինյանը մեղք շատ կոնկրետ է, նա Հայաստանում ոչ թե իրականացրել է պրոթուրքական քաղաքականություն, այլ առերևույթ թուրքական գործակալի քաղաքականություն։ Փաշինյանը փոխկապակցված մարդ է եղել թուրքական կառավարության կողմից։
Սրանք փախնելու տեղ չեն ունենալու»,- ասաց Ա.Համբարձումյանը։
Հիշեցնենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի կողմից նշանակված հատուկ բանագնացը Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն է, Թուրքիայի կողմի՝ թուրք դիվանագետ, արտակարգ և լիազոր դեսպան Սերդար Քըլըչը
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի կունենա հունվարի 14-ին Մոսկվայում։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն հունվարի 14-ին Մոսկվայում. ՀՀ ԱԳՆ խոսնակ
- Մելքոնյան. Միգուցե պրոֆեսիոնալ դիվանագետը չգնա այն զիջումներին, որոնց առանց խղճի խայթի կգնա քպ-ական բանագնացը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան