12.01.2022. Արցախում կորոնավիրուսի 12 նոր դեպք է գրանցվել, 3 հիվանդ մահացել է
Արցախի Հանրապետությունում հունվարի 11-ին կատարվել է 138 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 12 նոր դեպք է գրանցվել:
Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 46 վարակակիր: Բժիշկները 13 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 25-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
Արձանագրվել է 3 մահվան դեպք։
2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 549 քաղաքացու հետազոտություն, որից 41-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Հարակից հրապարակումներ`
- 11.01.2022. Արցախում կորոնավիրուսով հիվանդ16 պացիենտի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
- 05.01.2022. Արցախում կորոնավիրուսի 7 նոր դեպք է գրանցվել
- 31.12.2021. Արցախում կորոնավիրուսի 21 նոր դեպք է գրանցվել
- 30.12.2021. Արցախում կորոնավիրուսի 28 նոր դեպք է գրանցվել, 1 հիվանդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան