Գեղարքունիքում թշնամին կիրառել է ԱԹՍ-ներ, հրետանի
Հունվարի 11-ին Արդբեջանի Հանրապետության զինված ուժերը, կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը, տարբեր զինատեսակների, այդ թվում հրազենային միջոցներից բացի նաև հրետանային միջոցների և անօդաչու թռչող սարքերի կիրառությամբ, ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու կամ ավելի անձանց սպանելու դիտավորությամբ ինտենսիվ կրակ են վարել ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում՝ հայ-ադրբեջանական սահմանի` ՀՀ Գեղարքունիքի մարզի հատվածում տեղակայված հայկական մարտական հենակետերի ուղղությամբ:
Գլխավոր դատախազությունից մանրամասնում են, որ իրականացված ռազմական գործողությունների, արձակված կրակոցների հետևանքով մահացու մարմնական վնասվածքներ են ստացել ՀՀ ԶՈՒ 3 ժամկետային զինծառայողներ:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ և 13-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով:
Բացի այդ, նույն օրը, թշնամու կողմից իրականացված սադիչ գործողությունների՝ հայկական դիրքերի ուղղությամբ ժամը 15:50-ից մինչև 18:20-ն ընկած ժամանակահատվածում նույն շարժառիթներով և դիտավորությամբ արձակած կրակոցների հետևանքով ՀՀ ՊՆ նույն զորամասի երկու ժամկետային զինծառայողներ ստացել են մարմնական տարբեր վնասվածքներ: Սակայն սպանությունն ավարտին չի հասցվել, քանի որ վիրավորում ստացած զինծառայողները տեղափոխվել են ՀՀ Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ և ստացե անհրաժեշտ բուժօգնություն:
Նշված դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում ևս հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ և 13-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով։
Հարակից հրապարակումներ`
- Նպատակդ, վառ ու արկածաշատ ապագան քեզ է սպասում. Թշնամու գնդակից երեկ զոհված Ռուդիկ Ղարիբյանի խոսքերն են
- Ադրբեջանական սադրանքից հետո ինտենսիվ փոխհրաձգության գոտում հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ զինծառայողի դի. ՊՆ
- Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ. ՊՆ
- Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանին․ կան վիրավորներ․ ՊՆ
- Ադրբեջանը կրակել է Վերին Շորժայի դիրքերի ուղղությամբ, մեկ զինծառայող վիրավորվել է. ՀՀ ՊՆ
- ՊՆ. Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ փոխհրաձգությունը շարունակվում է
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում