Ու՞ր է զինվորը․ Լուսինե Վիրաբյանը հանցագործության մասին հաղոդում կներկայացնի՝ ամիսներ շարունակ անհետացած զինվորի մասին
2021թ.ի մայիսի 18–ից անհետացած համարվող ժամկետային զինծառայող Նորիկ Մկրտչյանի պաշտպան Լուսինե Վիրաբյանը վաղը՝ հունվարի 13-ին, հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու պատկան մարմիններին։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան էջում։
«Նկարում Նորիկ Մկրտչյանն է, ով 2021թ.-ի փետրվարի 8-ին զորակոչվել է ծառայության, ծառայել մինչև 2021 թվականի մայիսի 14-ը, իսկ այդ օրվանից մայրը որդու մասին որևէ տեղեկություն չունի: Հրամանատարությունը` "նույնպես" : Չկա գերիների, մահացածների, անհետ կորածների ցուցակում, մարտերի չի մասնակցել:
Հարգելի ՀՀ պաշտպանության նախարարություն, ՀՀ Քննչական կոմիտե , շուրջ 8 ամիս ինչո՞վ եք զբաղված: Ու՞ր է զինվորը: Մինչ այս պահը քանի՞ սպա է պատասխանատվություն կրել զինվորի առեղծվածային անհետացման դեպքով: Այլ հարցերը դեռ հրապարակային չեմ հնչեցնում, բայց դրանց պատասխանները հուսով եմ կստանանք: Վաղը կներկայացնեմ շատ ուշացած հաղորդում` հանցագործության մասին»,- գրել է նա: