ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների արտահերթ նիստ կանցկացվի
Հունվարի 13-ին կանցկացվի ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի արտահերթ նիստը, որտեղ կքննարկվեն Ղազախստանում խաղաղապահ գործողության անցկացումը: Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
«ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն Ղազախստանում խաղաղապահ գործողության անցկացումը»,- լրագրողներին ասել է նա։
Վ.Զայնետդինովի խոսքով, հանդիպմանը կմասնակցեն ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Թահիր Խայրուլոևը։
ՏԱՍՍ-ը գրել է, որ նիստը կանցկացվի վիդեոակոնֆերանսի ռեժիմով։
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ խաղաղապահների դուրսբերումը Ղազախստանից կմեկնարկի հինգշաբթի. Տոկաև
- ԱՄՆ-ը ՀԱՊԿ ուժերին կոչ է անում լքել Ղազախստանը
- Չի բացառվում, որ ՀԱՊԿ-ից ՀՀ իշխանության գլխավոր ակնկալիքն ղազախական տարբերակով օգնությունն է. Տիգրան Աբրահամյան
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասը հունվարի 11-ին կմեկնի Ղազախստան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան