Հունվարի 3-ի ճանապարհային խցանումները Վահան Քերոբյանի համար տնտեսական ակտիվության ցուցանիշ են
«Հունվարի 3-ին, ժամը 4-ին հանդիպում ունեի, և այն մարդը, որին պետք է հանդիպեի, 10 րոպե ուշացավ և պատճառաբանեց՝ իր ուշացման պատճառը խցանումն էր, որը Հայաստանում երբեք չի եղել»,- պատասխանելով հունվարի 3-ից աշխատանքները սկսելու որոշման տնտեսական արդյունքների մասին հարցին՝ ԱԺ-ում լրագրողներին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նախարարի խոսքով՝ տնտեսական աշխուժությունը, որը նկատելի է, հույս է տալիս պնդելու՝ բավականին առույգ կսկսեն տարին:
Հարցին, թե բացի խցանումներից էլ որտեղ է նախարարը տեսել տնտեսական ակտիվության աճ՝ Քերոբյանը պատասխանեց, որ հաճախ է շփվում մանրածախ առևտրով զբաղվողների և արդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ, բոլորն իրեն հավաստիացրել են, որ էական տարբերություն կա:
«Պետք է սպասենք թվերին, բայց ես շատ վստահ եմ, որ այն կանխատեսումները, որը մենք տվել ենք այդ նախագծի հիմնավորման ժամանակ, կլինեն գերազանցված»,- շեշտեց Էկոնոմիկայի նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին