Վահան Քերոբյանի պատկերացումները խաղաղության մասին
«Եթե մենք խոսում ենք խաղաղության մասին, ապա այդ խաղաղությունն ունի շատ մեծ գին, և հայ ժողովուրդը 30 տարվա ընթացքում ամեն տարի վճարել է խաղաղության բացակայության գինը»,-ԱԺ-ում տված ճեպազրույցի ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար վահան Քերոբյանը:
Նախարարը խաղաղության բացակայությամբ պայմանավորեց կրթության, առողջապահության ոլորտներում, ենթակառուցվածքներում այսօր առկա խնդիրները:
Քերոբյանի խոսքով, խաղաղության բացակայությունը թույլ չի տվել, որ Հայաստանը զարգանա այնպես, ինչպես խաղաղության մեջ ապրող մրցակից երկրները։
«Մենք հասկանում ենք, որ հայ ժողովրդի բարեկեցությունը լավացնելու համար անհրաժեշտ պայման է երկարաժամկետ խաղաղության հաստատումը»,-ասաց նախարարը:
Էկոնոմիկայի նախարարը պնդեց, որ Հայաստանում խաղաղության բացակայությունը ձեռնտու է եղել այն մարդկանց, որոնք կոռուպցիոն համակարգ են ստեղծել։
«Այդ մարդկանց ձեռնտու է եղել խաղաղության բացակայությունը, որովհետև դա է եղել իրենց իշխանության հենարանը, և այդ երկուսի արդյունքում մենք տեսնում ենք, թե ինչպիսի հյուծված ենթակառուցվածքներ, մարդկային կապիտալ մենք ունենք, որի վրա պետք է անգամներով ավելի շատ ներդրումներ անենք` որպես երկիր մրցունակ դաշտ վերադառնալու համար»,-հայտարարեց Վահան Քերոբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքական ապրանքների սահմանափակումները վերացնելիս կառավարությունն առաջնորդվեց քաղաքական նկատառումներով. Վահան Քերոբյան
- Հունվարի 3-ի ճանապարհային խցանումները Վահան Քերոբյանի համար տնտեսական ակտիվության ցուցանիշ են