Աշխարհում մեկ շաբաթվա ընթացքում COVID-19-ի ռեկորդային թվով դեպքեր են գրանցվել
Մեկ շաբաթվա ընթացքում` հունվարի 3-9-ը, աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 15 մլն 154 հազար 666 նոր դեպք։ «Ռիա նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտնել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից։
Սա համավարակի ամբողջ ընթացքում ռեկորդ է։ Նշվում է, որ ամենաշատ դեպքերը գրանցվել են Եվրոպայում՝ 7,1 միլիոն: Մահացել է 43 461 մարդ։
ԱՀԿ-ի տեղեկատվության համաձայն՝ այժմ մոլորակի վրա հայտնաբերվել է ավելի քան 308 մլն վարակակիր, իսկ ավելի քան հինգ միլիոն հիվանդի փրկել չի հաջողվել:
Նշվում է նաև, որ ամենից շատ դեպքեր են գրանցվել ԱՄՆ-ում, Հնդկաստանում, Բրազիլիայում, Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում։ Առայժմ երկրների մեծ մասում տարածված է «Դելտա» շտամը, սակայն, գիտնականների կարծիքով, առաջիկայում դրան կարող է փոխարինել «Օմիկրոն»-ը:
Հարակից հրապարակումներ`
- Համաշխարհային ռեկորդ. ԱՄՆ-ում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի ավելի քան 1,13 միլիոն դեպք
- Դելտակրոն. Կիպրոսում հայտնաբերել են կորոնավիրուսի նոր տեսակ՝ Օմիկրոն ու Դելտա շտամների համակցությամբ
- ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով երեխաների հոսպիտալացումները հասել են գագաթնակետին
- Ըստ գիտնականների՝ կորոնավիրուսի ասիմպտոմիկ դեպքերի ժամանակ կարող են տարբեր օրգաններ ախտահարվել
- Կոկորդի ցավ, գլխացավ, մրսածություն. «Օմիկրոն» շտամի ամենատարածված ախտանիշները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին