Հայ գեղասահորդները սկսում են պայքարը Տալինում մեկնարկող Եվրոպայի առաջնությունում
Հայաստանը ներկայացնելու են մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը և Թինա Կարապետյան-Սիմոն Պրոուլքս Սենեկալ պարային զույգը: ՀՀ ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ Հայաստանի պատվիրակությունը ժամանել է մրցավայր և պատրաստվում է իր ելույթներին։
«Սլավիկ Հայրապետյանն ասում է՝ սխալվելու կամ թերանալու իրավունք չունեն. «Պետք է ամենը կատարել մաքուր ու տեսնել՝ մրցավարներն ինչ կորոշեն: Սխալվել կամ թերանալ չի կարելի: Պատրաստությունս անցել եմ Երևանում: Հատուկ էի եկել Երևան, որպեսզի Եվրոպայի առաջնությանը պատրաստվեի տանը»:
Տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրով գեղասահորդները հանդես կգան այսօր՝ հունվարի 12-ին: Մեկնարկը Երևանի ժամանակով ժամը 13:50-ին է, իսկ Սլավիկ Հայրապետյանը ելույթ կունենա 14-րդ համարի ներքո: Այսօր՝ երեկոյան, կարճ ծրագրով հանդես կգան նաև պարային զույգերը: Մեկնարկը ժամը 20:45-ին է:
Նշենք՝ ստուգատեսին 123 մարզիկ-մարզուհի է մասնակցում՝ 71 մենասահորդ, 30 պարային և 22 սպորտային զույգ:
Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան-Սիմոն Պրոուլքս Սենեկալ զույգն ավելի վաղ՝ 2021 թվականի սեպտեմբերին, Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում անցկացված գեղասահքի Nebelhorn Trophy 2021 օլիմպիական վարկանիշային մրցաշարում Պեկինի ձմեռային խաղերի ուղեգիր էր նվաճել»,- նշված է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան