Օլիմպիական խաղերին նվիրված պաստառների ցուցահանդես
Ամառային հաջորդ՝ 33-րդ օլիմպիական խաղերը տեղի կունենա 2024թ. Փարիզում: Այնտեղ արդեն գործում է օլիմպիական խաղերին նվիրված պաստառների ցուցահանդեսը: Դրանք կազմակերպիչներին է տրամադրել մշակույթի և ժառանգության օլիմպիական հիմնադրամը /OFCH /:
ՀԱՕԿ-ի կայքից տեղեկանում ենք, որ ներկայացված են 1912- 2020թթ. /Ստոկհոլմից մինչև Տոկիո/ անցկացված օլիմպիական խաղերի պաստառները, ինչպես նաև օլիմպիական և պարալիմպիկ խաղերի դրոշները։ Նմուշների մի մասն առաջին անգամ է հասանելի դարձել այցելուներին:
Ցուցահանդեսը ժամանակի գեղարվեստական ոճերի ու հիմնախնդիրների հետահայաց արտացոլանք է: Այն հանդիսանում է Փարիզի համաշխարհային մարզահանդեսի մշակութային ծրագրի մաս, որտեղ խրախուսվում են օլիմպիական արժեքները: Դա պատմական ճանապարհորդություն է անցյալից մինչև ներկա: