Արա Ղազարյան. Հայաստանում բոլոր բանտարկյալների մեջ կալանավորների թիվը 45 տոկոս է
«ԵԽ և միջազգային մոնիտորինգային մարմնի տվյալներով, Հայաստանում բոլոր բանտարկյալների մեջ կալանավորների թիվը 45 տոկոս է։ Սա շատ բարձր թիվ է»,-ԱԺ-ում տեղի ունեցած քննարկմանը հայտարարեց իրավաբան Արա Ղազարյանը, որը շատ հաճախ ՀՀ քաղաքացիների շահերը ներկայացնում է ՄԻԵԴ-ում։
Նրա խոսքով, մինչդեռ դատախազության կողմից տարեկան հաղորդումների համաձայն, այդ ցուցանիշը կազմում է 14.5 տոկոս, ինչը հակասում է վերը նշվածին։
«Բայց մենք պետք է կենտրոնանանք ոչ թե թվերի, այլ բովանդակության վրա։ Ի՞նչ պատճառով է, երբ հատկապես քաղաքական կոնտեքստ ունեցող գործերի դեպքում կալանքը երկարաձգվում, երբ օբյեկտիվորեն դրա անհրաժեշտությունը վերացել է»,-ասաց Արա Ղազարյանը։
Նրա խոսքով, երբ չկան գործով ի հայտ եկած նոր հանգամանքեր, երբ չկա հրատապ դեպք ու կալանքը վերականգնվում է անձի նկատմամբ, ուրեմն պետք է քաղաքական պատվեր տեսնել։
Ղազարյանը դատական համակարգում առկա խնդիրների մասին խոսելիս անդրադարձավ նաև ձեռքով մակագրմանը։
«Թվային տեխնոլոգիան մակագրման օբյեկտիվ միջոց է։ Հիմա մենք նորից անցանք հին՝ պապենական մեթոդին։ Իսկ դա միջազգային մարմինները գնահատելու են հետընթաց, քանի որ էլեկտրոնային մակարգրումը միջազգայնորեն ընդունված միջող է»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան