Ես այստեղ չարամտություն եմ տեսնում, թիրախավորում են դատավորներին. Արման Հովհաննիսյան
«Արդարադատության նախարարը հայտարարում է՝ եկել է պայքարելու արատավոր երևույթների դեմ, դատական համակարգում կոռուպցիայի դեմ: Եթե կան նման երևույթներ, թող պայքարի, այդպիսի դատավորներից մենք էլ կազատվենք, բայց նրա հայտարարությունն ու նրա կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդություններն իրար հետ կապ չունեն», -ԱԺ-ում քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ այնպիսի դատավորների նկատմամբ է կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդություններ ներկայացվում, որոնք չունեն նմանատիպ համբավ, այլ բարձր հեղինակություն ունեն ոչ միայն դատական համակարգում, նաև փաստաբանական համայնքում, իրավաբանական հանրությունում:
«Ես այստեղ չարամտություն եմ տեսնում, թիրախավորում են դատավորներին, նաև գտնվելով ԲԴԽ-ում ու տեսնելով, թե իմ գործընկերին ինչի մեջ են մեղադրում, ինքս որպես իրավաբան չեմ հասկանում, թե ինչ է այստեղ տեղի ունեցել, որն է իրավական խնդիրը:
Ո՞նց կարելի է դատավորին բերել, հասցնել ԲԴԽ, դատավորին փորձել պատժել, դատավորն էլ իր բուն գործունեությունից կտրվի, մեկ-երկու ամիս կանգնի այնտեղ ու արդարանա՝ ինչ է հայցադիմումն ուղարկել է հայցվորի մի հասեցով, բայց այլ հասցե էլ է նշված եղել, կամ լեզվի քերականական խնդիրների հետ կապված հարց բարձրացվի»,- ասաց դատավորը:
Ա.Հովհաննիսյանի կարծիքով, Բարձրագույն դատական խորհուրդը պետք է նմանատիպ անհեթեթ միջնորդությունները մերժի:
Հարակից հրապարակումներ`
- Արա Ղազարյան. Հայաստանում բոլոր բանտարկյալների մեջ կալանավորների թիվը 45 տոկոս է
- Արմինե Ֆանյան. Քաղաքական գործիչը պետք է զրկված լինի ընթացիկ քրգործի վերաբերյալ որևէ դատողություն, պնդում անելուց
- Չի կարող ինքնանպատակ լինել իրեն դուր չեկող անձանց հեռացնել համակարգից. դատավոր Զարուհի Նախշքարյան
- ԲԴԽ-ն մերժեց դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը
- Դատավոր Նախշքարյան. Ուզում եմ ԲԴԽ-ն այնպիսի որոշում կայացնի, որը չի անդրադառնա դատական ողջ համակարգի վրա
- ԲԴԽ շենքում նստածները ՀՀ առաջին զեղծարար Ջհանգիրյանի ստրուկներն են. Ավետիք Իշխանյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան