Դուք ձեր հարցերով ինձ անընդհատ տանում եք դեպի անդունդ. ԿԳՄՍ նախարարը՝ լրագրողին
«Մարզպետների դիպլոմները կեղծ չեն, օրինական են, այստեղ կարգավիճակի խնդիր է»,-կառավարության ճեպազրույսների սրահում պատասխանելով Արագածոտնի նախկին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանի և սյունքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի՝ մարզպետերի պաշտոնում նշանակվելու պահանջներին չհամապատասխանող դիպլոմ ներկայացնելու մասին լրագրողի հարցին՝ ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը
Նրա խոսքով՝ երկու մարզպետների հետ կապված կեղծ դիպլոմի մասին խոսք չկա:
«Խոսքն այն մասին է, որ այն կազմակերպությունը, որը կոչվում է բարձրագույն ուսումնական հաստատություն, հվատարմագրված չէ: Դա չի նշանակում, որ այդ փաստաթուղթը կեղծ է: Չի կարելի նման բան ասել»,-ասաց Դումանյանը:
Նա տեղեկացրեց, որ չհավատարմագրված բուհերի շրջանավարտների համար 2003 թ.-ից մինչեւ 2017թ. ամեն տարի հնարավորություն է ընձեռվել, որ ցանկացողները, որոնք ունեն չհավատարմագրված բուհի դիպլոմ, կարողանան քննություն տալով ստանալ պետական նմուշի դիպլոմ:
Դումանյանը ենթադրեց, որ մարզպետերը չեն օգտվել այդ հնարավորությունից, քանի որ չեն պատկերացրել, որ դիպլոմն իրենց պետք կգա պետական պաշտոնի համար:
Նրա խոսքով՝ մարզպետերը ժամանակին ընդունվել են այդ բուհերը, ուսման վարձավճար են վճարել օրինական կերպով և նրանք մեղավոր չեն:
«Լուծումները լավ չեն տրվել, հիմա մենք ուզում ենք լուծումներ գտնել այդ խնդրին: Դուք խոսում եք Ռազմիկ Պետրոսյանի մասին, ով իր կյանքն է դրել մեր երկրի համար, իսկ դուք այսօր ասում եք՝ կեղծ դիպլոմ ունի: Կեղծ չի»,-հայտարարեց նախարարը և վրդովվելով լրագրողի հարցերից, դիմեց նրան. «Դուք ձեր հարցերով ինձ անընդհատ տանում եք դեպի անդունդ, եկեք գնանք՝ ես ձեզ ասեմ, թե ինչպես պետո է հարցը տաք»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան