ՀՀ ներկայացուցիչն ընտրվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի փոխնախագահ
Հունվարի 12-ին Ժնևում կայացած Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) 2022թ.-ի առաջին հանդիպման ընթացքում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը մեկ տարի ժամկետով ընտրվել է ՄԻԽ փոխնախագահ և Բյուրոյի անդամ։ Այս կարգավիճակում Հայաստանի դեսպանը՝ ՄԻԽ Բյուրոյի գործընկերների հետ համատեղ, մասնակցելու է ՄԻԽ կազմակերպչական ու գործառնական աշխատանքների իրականացմանը, այդ թվում նաև՝ վարելու է ՄԻԽ նիստերը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհուրդը 47 անդամ երկրներից բաղկացած միջպետական մարմին է, որը զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանության և խրախուսման հարցերով։ Հայաստանն առաջին անգամ է անդամակցում ՄԻԽ-ին, երեք տարի ժամկետով՝ 2020-2022 թվականներին։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան