Դատախազն ակնհայտ խեղաթյուրված տվյալներ է ներկայացնում. Սերժ Սարգսյանի պաշտպան
«Եթե մեղադարողը շարունակի խեղաթյուրված տվյալներ ներկայացնել… Փաստական տվյալները մեր առաջ են դրված, կարդում ենք»,- ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ ասաց Ս.Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը:
Նա ընդգծեց, որ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ են ներկայացվում:
Դատավոր Վահե Միսակյանը ընդհատեց՝ նշելով, որ մեղադրողը թող ավարտի իր ելույթը:
Մակինյանն արձագանքեց, որ փաստերը խեղաթյուրելուց հետո արտահայտվելն արդեն ուշացած կլինի:
Դատախազը շարունակեց իր ելույթը, տարբեր հայտարարություններ էր հնչեցնում, ինչն առաջացրեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վրդովմունքը:
Պաշտպան Ա. Մակինյանը նշեց, որ իրականում պարոն նախագահի վրդովմունքը տեղին է:
«Մեղադրողը ֆոն է ուզում ստեղծել դատարանում, ինչը չի բխում իր վրա դրված պարտականություններից, առավել ևս դատախազը չունի նման իրավունքները:
Ինչո՞ւ է մեղադրողը դուրս գալիս իր մեղադրանքի սահմաններից, ապացուցելու պարտականությունից: Ինչո՞ւ է գրությունները կիսատ-պռատ կարդում: Դատախազը փորձում է դատավորի, հասարակության, դատավորության մասնակիցների մոտ տպավորություն ստեղծել, որ պատճառված վնաս է հատուցվել»,- ասաց պաշտպանը:
Գործով անցնող «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը նույնպես վրդովվեց՝ նշելով, որ դատախազը կոնտեքստից դուրս մտքեր է ասում:
Հիշեցնենք, որ քրեական գործով այս պահին մեղադրյալի կարգավիճակում է երեք անձ. Սերժ Սարգսյանից բացի մեղադրանքներ են առաջադրվել նաև գյուղնախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանին, գործարար Բարսեղ Բեգլարյանին։
Դատական այսօրվա նիստը հետաձգվեց: Այն կշարունակվի փետրվարի 3-ին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան